477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Պացիֆիստական քարոզչությունը Հայաստանում վտանգավոր է չլուծված ղարաբաղյան խնդրի պայմաններում. փորձագետ
17:13
18 Նոյեմբերի 2010

Հայաստանում պացիֆիստական քարոզչությունը վտանգավոր է չլուծված ղարաբաղյան հակամարտության պայմաններում, նկատի առնելով, որ նման քարոզչություն չի տարվում  Ադրբեջանում, կարծում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Խաղաղության գաղափարների քարոզչությունն առավել բարենպաստ հիմք է գտնում հենց ժողովրդավարական երկրներում։ Այս տեսանկյունից պացիֆիստական որևէ քարոզչություն Ադրբեջանում լինել չի կարող։ Հայաստանում ժողովրդավարության հետ կապված վիճակը, չնայած իր բոլոր թերություններին, չի կարելի համեմատել Ադրբեջանի վիճակի հետ»,- ասաց Վրթանեսյանը։

Ըստ նրա՝ նման պայմաններում Հայաստանում հաճախ ապաբարոյականացնող խաղաղարար քարոզչություն է անցկացվում։ «Երբեմն ստացվում է, որ հարցականի տակ են դրվում հայ-ադրբեջանական հակամարտության պատճառները, մինչդեռ հայատյացությունն Ադրբեջանում սովորական երևույթ է»,- ասաց փորձագետը։

Վրթանեսյանը նշեց, որ ներկայումս շատ է խոսվում երկխոսության միջոցով խդիրների լուծման մասին, սակայն երբ կողմերից մեկը պատրաստ չէ երկխոսության, նախաձեռնող կողմը խաբվածի դերում է։

«Չի կարելի մոռանալ, որ պատերազմն ավարտված չէ, և ցանկացած պահի կարող է վերսկսվել նրա ակտիվ փուլը»,- նշեց նա։

Փորձագետն ընդգծեց, որ «հարևանների նկատմամբ սիրո» խաղաղարար քարոզչությունը հիմնականում հասցեագրված է երիտասարդությանը, քանի որ ավագ սերունդն անցել է այդ «բարեկամության» միջով և գիտե, թե այն ինչով է ավարտվել։

Իր հերթին տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանը կարծիք հայտնեց, որ խաղաղարար գաղափարները շատ գրավիչ են և դրանով է պայմանավորված դրանց հաջողությունը, որովհետև, իսկապես, ոչ ոք պատերազմ չի ցանկանում։

«Երբեմն երբ նման քարոզչությունը միակողմանի է, այն կորցնում է իմաստը։ Շատ է խոսվում երկխոսության մասին, բայց եթե այդ երկխոսությունը նվիրված չէ հակամարտության պատճառների թեմային, այն արժեք ունենալ չի կարող»,- ընդգծեց փորձագետը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը: