483.55
-0.56
568.22
-2.21
8.18
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ավելի քան մեկ տասնյակ ԶԼՄ-ների ղեկավարներ պահանջում են ազատել ընդդիմադիր թերթի խմբագրին
16:38
18 Նոյեմբերի 2010

Հայաստանի ընդդիմադիր ուղղվածության մեկ տասնյակից ավելի ԶԼՄ-ներ ղեկավարներ հինգշաբթի համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել, որի ընթացքում պահանջել են ազատ արձակել «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին։

Հայկական ԶԼՄ-ների խմբագիրները Փաշինյանի անհապաղ ազատման պահանջը բացատրել են նրանով, որ բանտում նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում։

Բացի այդ, մամուլի ասուլիսի մասնակիցներն ընդհանուր կարծիք են հայտնել, որ ընդդիմադիր գործչի ձերբակալությունը նրան լռեցնելու նպատակ ունի։

«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանի խոսքերով՝ Փաշինյանի պաշտպանությունը վերաբերում է բոլորին, ոչ թե միայն լրագրողներին։

«Մեծ դժբախտություն է, երբ մարդուն ձերբակալում են, այնուհետև բանտում հետապնդում են նրա արտահայտությունների կամ հոդվածների համար»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ «դատարանում չհաջողվեց ապացուցել Փաշինյանի կողմից իբր կատարած հանցագործությունները, որոնք նախատեսված են Քրեական օրենսգրքով։

Փաշինյանի պաշտպանությունը կապված է ոչ թե քաղաքական հայացքների, այլ սովորական պարկեշտության հետ»,- նշեց նա։

Իր հերթին «А1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը նույնպես նշեց, որ «Փաշինյանի վրա կրիմինալ չկա»։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի երկիրը ճիշտ ուղով զարգանա, որպեսզի ժողովուրդն ազատ շունչ քաշի, իսկ այդ ազատ շունչը մամուլն է տալիս»,- ասաց Մովսիսյանը։

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ է եղել։ Նա Ոստիկանությանն է հանձնվել 2009 թվականի հուլիսի 1-ին։

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը 2010 թվականի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

2010 թվականի մայիսի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ պետի որոշմամբ իրականացվել է Նիկոլ Փաշինյանի պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ, որին համապատասխան պատժի ժամկետը կիսով չափ կրճատվել է (երեք տարի մեկ ամիս և մեկ օր), ինչի արդյունքում պատժի վերջնական ժամկետը կազմել է երեք տարի տասն ամիս և 29 օր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: