486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Բոժոլե նուվո» տոնն է առաջին ագնամ անցկացվում Երևանում. Հայաստան է բերվել ավելի քան 400 լիտր գինի և 60 կգ պանիր
16:17
18 Նոյեմբերի 2010

«Բոժոլե նուվո» ֆրանսիական գինու տոնն է առաջին անգամ անցկացվում Հայաստանում։

Տոնը մի քանի տասնամյակ նշվում է ողջ աշխարհում նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը։ Այս տարի «Բոժոլե նուվոն» նշվում է նոյեմբերի 18-ին։

Հայաստանում միջոցառումն անցկացվում է Ֆրանսիայի դեսպանատան, Բոժոլե առևտրաարդյունաբերական պալատի, «Եվրոպա» հյուրանոցի և «Սաբերատուր Սևան Վոյաժ» տուրիստական գործակալության ջանքերով։

Տոնի անցկացման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտ Լուսինե Արզումանյանին, ով Լիոնում ուսման ժամանակ համապատասխան նախագիծ է ներկայացրել «երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում։

«Ծրագրի նպատակը գինու օգտագործումն է որպես երկխոսության միջոց երկու քույր-քաղաքների միջև»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Արզումանյանը։

Իր հերթին Հայաստանում ֆրանսիացի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը նշեց, որ «Բոժոլե նուվոն» մած ճանաչում ունեցող տոն է Ֆրանսիայում, և Հայաստանում էլ տոնը պետք է ինչպես ֆրանսիացիներին, այնպես էլ հայերին։

«Սա մեծ տոն է, հանդիպելու, միմյանց հետ շփվելու, հին ծանոթների հանդիպելու և նորերին գտնելու առիթ»,- ասաց Գրապենը։

«Ինչու՞ չօգտվել հնարավորությունից և չներկայացնել ֆրանսիական գինին։ Դուք գիտեք, որ ֆրանսիական խոհանոցն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ_ի ժառանգության ցուցակում, իսկ ֆրանսիական գինին ֆրանսիական գաստրոնոմիայի մասն է»,- նշեց Գրապենը։

«Եվրոպա» հյուրանոցի կառավարիչ Նուբար Թաթարյանի խոսքերով՝ լինելով ֆրանսիական հյուրանոց՝ «Եվրոպան» շահագրգռված է տոնի անցկացմամբ։ Նա հայտնեց, որ արդեն իսկ հյուրանոց է բերվել ավելի քան 60 կգ պանիր և ավելի քան 400 լիտր գինի։

Թաթարյանը տեղեկացրեց, որ երեկոյան «Եվրոպա» հյուրանոցում տեղի կունենա գինու համտես, որի հետ կառաջարկվեն հատուկ ուտեստներ։

Թաթարյանը նշեց նաև, որ տոնը կարող է մտերմացնել երկու երկրների գինեգործական ավանդույթները։ «Սա առաջին քայլն է, և ինչու՞ ոչ, հայկական գինին նույնպես կարող է ներկայացվել Ֆրանսիայում»,- ասաց Թաթարյանը՝ հույս հայտնելով, որ տոնն ավանդական կդառնա Հայաստանում։

«Բոժոլե նուվո» տոնը նշվում է 20-րդ դարի կեսերից։ Հասունացման կարճ ժամկետով գինին պատրաստվում է «գամե» խաղողից, որն աճեցնում են Բոժոլեում։

Գինին տրվում է հիմնականում մսից պատաստված կերակրատեսակների, այծի պանրի, ծովամթերքի, ձկան, ոստրեի և սուշիի հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։