478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի զորավարժություններն իրենց մակարդակով աննախադեպ էին ողջ տարածաշրջանում
15:27
18 Նոյեմբերի 2010

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում անցկացված զորավարժություններն աննախադեպ են իրենց մակարդակով ողջ տարածաշրջանում, կարծում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մարտավարական զորավարժություններն անցկացվել են նոյեմբերի 1-15-ը։ Որոշ տվյալներով՝ դրանք հայկական ժամանակակից ռազմական պատմության խոշորագույն զորավարժություններն էին։

«Եթե այդ զորավարժությունները գնահատենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի կտրվածքով, ապա դրանք շատ կարևոր և աննախադեպ էին, որովհետև հայկական ԶԼՄ-ներում և քաղաքագետների մեկնաբանություններում նշվել է, որ այդ վարժանքների գլխավոր առանձնահատկությունը ոչ միայն աննախադեպ ռազմական տեխնիկայի օգտագործումն է, այլ նաև այն, որ առաջին անգամ տարածաշրջանում զորավարժությունները տեղի են ունեցել դիվիզիոնային կորպուսային մակարդակով»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Մինասյանը։

Ղարաբաղում անցկացված զորավարժությունների մեկ այլ կարևորագույն հատկանիշն, ըստ Մինասյանի, դրանց շարունակությունն էր գիշերը, ինչը վկայում է արդիականացման, ինչպես նաև դաշնակիցներից նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման մասին։

Ըստ նրա՝ նմանատիպ վարժանքները Զինված ուժերի բավականին լուրջ հմտություններ և պատրաստվածություն են պահանջում։

«Նույնիսկ Ռուսաստանում նման մակարդակի վարժանքներ հետխորհրդային ողջ ժամանակահատվածում անցկացվել են մեկ կամ երկու անգամ»,- հավելեց Մինասյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: