483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հարավում հավի ժանտախտի դեպքեր են գրանցվել. պետական տեսչություն
14:24
18 Նոյեմբերի 2010

Հայաստանի Սյունիքի մարզում հավի ժանտախտի դեպքեր են գրանցվել, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիգոր Բաղիյանը:

Հավի ժանտախտով տնային թռչունների հիվանդացության դեպքերը գրանցվել են Սյունիքի մարզի երեք գյուղերում՝ Բարձրավան, Բալակ, Շաղաթ: Միաժամանակ Բարձրավան գյուղում ժանտախտի դեպքերը գրանցվել էին մեկուկես ամիս առաջ: Դեռ սեպտեմբերին ժանտախտով թռչունների հիվանդացության նշաններ էին գրանցվել Հայաստանի Արագածոտնի մարզում:

«Սա սովորական ժանտախտ է, որով վարակվում են տնային թռչունների բոլոր տեսակները: Կա հիվանդության հակաբիոտիկներով բուժման, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների անցկացման հնարավորություն, մասնավորապես, համապատասխան պատվաստանյութերի միջոցով, որոնք բավականին դրական արդյունք են տալիս», - ասել է Բաղիյանը:

Նրա խոսքերով՝ գյուղացիները ստիպված չէին լինի բուժում անցկացնել, եթե տնային թռչունը ժամանակին պատվաստվեր:

Բաղիյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ճգնաժամի պատճառով 50 տոկոսով կրճատել է պետպատվերի շրջանակներում պատվաստանյութի գնման ֆինանսավորումը, բացի այդ պետպատվերից դուրս են մնացել նաև այնպիսի դեղորայքներ, ինչպիսիք են լեպտոսպիրոզը, լեյկոզը:

Միաժամանակ նա ասել է, որ դեղատներում դեղորայքի պակաս չկա, և գյուղացիները պետք է գնեն դրանք սեփական միջոցներով:

Տեսչության պետը նաև ասել է, որ վարակված կենդանիներին պատվաստելուց հետո հիվանդության ախտանիշները չեզոքանում են մի քանի ժամվա ընթացքում:

Սովորական ժանտախտով տնային թռչունների վարակման նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Վերջին անգամ Հայաստանում թռչնի ժանտախտի խոշոր համաճարակ է գրանցվել 2005-2006 թթ.-ին:

Ինչ վերաբերում է հայկական թռչնաֆաբրիկաներին, ապա այնտեղ ժանտախտի դեպքեր չեն գրանցվել, քանի որ բոլոր թռչունները ժամանակին պատվաստվում են տարբեր հիվանդությունների դեմ:

Հիվանդության տարածման պատճառով հանրապետությունում թռչնի լուրջ անկում չի սպասվում, չնայած առավել շատ վտանգի են ենթարկված այն թռչունները, որոնք պահվում են տների բակերում, ինչի կապակցությամբ անասնաբույժները խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ պատվաստել տնային թռչուններին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։