484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Վիրահայոց թեմին մտահոգել է Վրաստանի փոխնախարարի հայտարարությունը
20:01
17 Նոյեմբերի 2010

Հայ Առաքելական Եկեղեցու վիրահայոց թեմին մտահոգել է Վրաստանի փոխնախարար Էլեն Թևդորաձեի հայտարարությունը՝ Հայկական Եկեղեցու կարգավիճակի մասին, ասվում է թեմի տեղեկատվական համակարգի հայտարարության մեջ։

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հրապարակել էին Թևդորաձեի հայտարարությունն այն մասին, որ Թբիլիսին չի պատրաստվում Հայ Առաքելական Եկեղեցուն կարգավիճակ տրամադրել Վրաստանում։

«Փոխնախարարի հայտարարությունը մտահոգիչ և անհասկանալի է,  հայ համայնքի համար մանավանդ՝ եթե նկատի ունենանք, որ նույն պետական նախարարության ղեկավարությունը, նախարար Թեմուր Իակոբաշվիլու գլխավորությամբ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ավանդական կրոնական համայնքների ներկայացուցիչների, այդ թվում նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ և հավաստիացրել են, որ իրենց առաջարկով փոփոխություն է կատարվելու Քաղաքացիական օրենսդրության մեջ, ավանդական կրոնական համայնքներին Վրաստանում տրվելու է հանրային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն, այդ հանդիպումների ժամանակ նախարարության ղեկավարությունը հայտնել է, որ իրենց առաջարկով Քաղաքացիական օրենսդրության մեջ փոփոխություններ կներառվեն, որոնց համաձայն Վրաստանի ավանդական կրոնական համայնքներին հասարակական իրավունքի սուբյեկտի կարգավիճակ կտրվի։

«Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին գործել է 4-րդ դարի 1-ին կեսից ի վեր, երբ Վրաստանում քրիստոնեությունը ընդունվեց իբրև պետական կրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ այդ շրջանից ի վեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը եղել և գործել է Վրաստանի բոլոր ժամանակների օրենսդրության համաձայն, ինչպես վրաց թագավորների այնպես էլ Ցարական տիրապետության ժամանակաշրջանում և Խորհրդային տարիներին:

«Ցավալի է, որ անկախությունից անցել է 20 տարի, սակայն դեռ չեն լուծվում  կրոնական համայնքների կարգավիճակի և, այսպես կոչված, վիճահարույց հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Թեմից նշեցին, որ ցանկալի կլիներ, որ տիկին Թևդորաձեն մտահոգվեր Վրաստանում պատմամշակութային կոթողների վթարային վիճակով և հայկական եկեղեցիների  համայնքին վերադարձնելու հիմնախնդիրներով:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։