483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Իրանում Հայաստանի դեսպանն առաջարկել է հայկական տպագրության 500-ամյակին նվիրված համատեղ միջոցառումներ անցկացնել
19:17
17 Նոյեմբերի 2010

Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանն առաջարկել է հայկական տպագրության 500-ամյակին նվիրված համատեղ միջոցառումներ անցկացնել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարությունը «Գրքի շաբաթվա» առիթով «Գրքի դերը ազգերի մերձեցման գործում» թեմայով կազմակերպել էր կլոր սեղան, որին մասնակցելու հրավերներ էին ուղարկվել գրահրատարակիչներին, մշակութային գործիչներին, ինչպես նաև Թեհրանում հավատարմագրված դեսպանություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին կից գործող մշակութային կենտրոնների ղեկավարներին

Կլոր սեղանին ելույթով հանդես եկավ նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, ով անդրադարձավ Հայաստանում եւ հայկական գաղթօջախներում գրքի դերին ու նշանակությանը:

Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին «Գրքի մայրաքաղաք» հռչակելու մասին որոշմանը` ՀՀ դեսպանը խոսեց նաև 1512 թվականին Հակոբ Մեղապարտի կողմից Վենետիկում հրատարակված հայկական առաջին տպագիր գրքի` «Ուրբաթագրի» մասին` նշելով, որ հայկական առաջին գրքի հրատարակման 500 ամյակը մեծ շուքով նշվելու է ոչ միայն Հայաստանում, այլեւ` հայկական գաղթօջախներում:

Դեսպանը նաև հավելեց, որ Մերձավոր Արեւելքում առաջին տպագիր գիրքը շուրջ 400 տարի առաջ լույս է տեսել Սպահանի Նոր Ջուղայում, ինչը մեծ պատիվ է իրանահայության համար:

Դեսպան Առաքելյանն իրանական կողմին առաջարկեց երկու հարևան ժողովուրդների հոգեւոր արժեքներին հաղորդակից դառնալու նպատակով մինչև 2012 թվականը նախապատրաստել համատեղ մշակութային ծրագրեր և փորձել երկու երկրների մայրաքաղաքներում անցկացնել գրքին նվիրված միջոցառումներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: