477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը ռազմավարական տեսակետից կարևորում է երկրում օտարալեզու դպրոցների բացումը
18:02
17 Նոյեմբերի 2010

Օտարալեզու դպրոցների բացումը Հայաստանի համար կարևոր ռազմավարական հարց է, չորեքշաբթի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Օտար լեզուներին չտիրապետելու պատճառով հայերը կարող են մեկուսանալ մնացած աշխարհից», - նշեց Սարգսյանը:

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ Հայաստանում նախատեսվում է երկրում օտարալեզու ուսուցմամբ 11 դպրոց ստեղծել նախկին, որոնցից 9-ը կստեղծվեն պետական և միջկառավարական համագործակցության շրջանակներում, իսկ երկու դպրոց կլինի մասնավոր, դրանք կգործեն Ջերմուկում և Դիլիջանում: Մի շարք քաղաքական և հասարակական ուժեր դեմ էին օրինագծին՝պատճառաբանելով, որ այն կարող է վնասել ազգային ինքնությանը:

Այս համատեքստում վարչապետը նշեց, որ նրանք, ովքեր դեմ են Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը, գերագնահատում են Հայաստանում մայրենի լեզվի իմացության մակարդակին վնաս հասցնելու ռիսկերը:

«Այսօր աշխարհում չկա մի երկիր, որտեղ հրատապ չլինի մայրենի լեզվի իմացության հարցը, սակայն այնտեղ խոչընդոտներ չեն ստեղծվում օտարալեզու դպրոցների ստեղծման համար», - ասաց նա:

Վարչապետի կարծիքով՝ Հայաստանին այսօր մասնագետներ են հարկավոր, ովքեր գերազանց տիրապետում են ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, պարսկերենին, թուրքերենին և չինարենին:

«Այսօր, օրինակ, անհնար է զբաղվել գիտությամբ և չիմանալ անգլերեն, քանի որ այսօր գիտությունն այնպիսի տեմպերով է առաջադիմում, որ մինչև գիտնականը սպասի, թե երբ է այս կամ գիտական բացահայտումը, այս կամ այն գիտական աշխատությունը թարգմանվելու հայերեն, դրանք արդեն հնացած կլինեն», - ասաց Սարգսյանը:

«Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի բնակչության 75 տոկոսը կողմ էր օտարալեզու դպրոցների բացմանը, 25 տոկոսը՝ դեմ, որոնցից 6 տոկոս ագրեսիվ էր տրամադրված, և հենց այդ 6 տոկոսի ճիչերն էին ամենից շատ լսվում», - ասաց վարչապետն՝ ավելացնելով, որ պետք է չափազանց հավասարակշված լինել նման կարևոր հարցի քննադատության դեպքում:

Ավելի վաղ հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ օտարալեզու ուսուցմամբ առաջին դպրոցները երկրում կսկսեն գործել 2012-2013թթ.-ին։ Նա ավելացրել էր, որ օտարալեզու ուսուցմամբ դպրոցների ներմուծումը թույլ չի տա միանգամից կտրուկ բարձրացնել կրթության որակը, սակայն կհաջողվի բարձրացնել կրթության համակարգի մրցունակությունը, նոր մեթոդաբանության ներմուծման հնարավորության ապահովումը, արտասահմանյան մասնագետների հետ փորձի փոխանակումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: