478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տարեկան շուրջ 1400-1450 մարդ է հիվանդանում տուբերկուլյոզով. փորձագետ
17:13
17 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տուբերկուլյոզի ազգային ծրագրի կենտրոնական գրասենյակի վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում տարեկան շուրջ 1400-1450 մարդ (բնակչության շուրջ 0,04 տոկոսը) հիվանդանում է տուբերկուլյոզով, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ֆթիզիոպուլմոնոլոգիայի ամբիոնի դոցենտ Լյուբով Նիկոլայանը:

«Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում տարեկան 100 000-ից շուրջ 44-45 հոգի հիվանդանում է տուբերկուլյոզով, որոնցից 4-5-ը մահանում է», - ասաց Նիկոլայանը:

Դոցենտի խոսքերով՝ չնայած բոլոր երկրներում տուբերկուլյոզով հիվանդների թիվն ավելանում է, Հայաստանում վերջին տարիներին այդ թվերը մխիթարական են:

Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդների թիվն ավելացավ Սպիտակում և Գյումրիում տեղի ունեցած երկրաշարժից հետո, և աճի միտումը պահպանվեց մինչև 1996թ.-ը՝ կազմելով բնակչության ընդհանուր թվի 0,067 տոկոս: 1996-2002թթ.-ին այս ցուցանիշն անփոփոխ մնաց, սակայն 2002 թ.-ից հետո և մինչ օրս նկատվում է տուբերկուլյոզով հիվանդների թվի մինչև 0,037 տոկոս անկում:

«Այս ցուցանիշների նվազումը, առաջին հերթին, կապված է այն բանի հետ, կառավարությունը վերջին շրջանում մարզերում բարելավել է տուբերկուլյոզի կանխարգելման միջոցառումներն այդ հիվանդությամբ հիվանդանալու ռիսկին ենթարկվող մարդկանց շրջանում, որոնց թվում են ազատազրկման վայրերում գտնվողները և զինծառայողները», - ասաց նա:

Նիկոլայանը ընդգծեց, որ տուբերկուլյոզից մահանալու դեպքերում մեղավոր են հենց հիվանդները, ովքեր հենց առաջին ախտանիշներից հետո բժշկի չեն դիմում:

«Հայաստանում տուբերկուլյոզի բուժումն անվճար է, դիսպանսերում կան բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ու դեղորայքը, սակայն վիճակագրական տվյալների համաձայն, տուբերկուլյոզով հիվանդների միայն 1/3-ն է դիմում բժշկի առաջին ախտանիշներից հետո, մնացած 2/3-ը դիմում է բժշկի արդեն ծանր վիճակում: Տուբերկուլյոզից մահացած մարդկանց 50 տոկոսը նրանք են, որոնց հիվանդության մասին հայտնի է դարձել հիվանդության արդեն վերջին փուլում», - ասաց նա:

Ինչպես պարզաբանեց մասնագետը, տուբերկուլյոզի բուժումը, եթե հիվանդությունը ժամանակին է հայտնաբերվել, տևում է 6-8 ամիս, առաջին երկու ամսվա ընթացքում հիվանդը բուժումն անցնում է ստացիոնար պայմաններում, որտեղ անցնում է հակամանրէաբանական բուժում, և մասնագետները հետևում են օրգանիզմի վրա դեղորայքի ազդեցության գործընթացը, ինչից հետո 4-6 ամսվա ընթացքում հիվանդը կարող է բուժումն անցնել ամբուլատոր պայմաններում մասնագետի հսկողության տակ:

«Հիվանդության առաջին ախտանիշները գրեթե չեն տարբերվում թոքերի և վիրուսային հիվանդությունների ախտանիշներից, առկա է օրգանիզմի ընդհանուր թուլություն, հոդացավեր, գլխացավ, ախորժակի բացակայություն,  տենդ, մշտական հազ, խորխի արտադրություն, այս ախտանիշներից հետո հարկավոր է դիմել բժշկի: Ցավոք, հիվանդները մասնագետին են դիմում միայն արյունախխումից հետո, երբ հիվանդությունն արդեն բավականին խորացած է», - նշեց Նիկոլայանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի գրանցվում է տուբերկուլոզի կայուն ձևերի 500.000 դեպք, իսկ հիվանդների թիվը կազմում է ավելի քան 1 մլն մարդ: Յուրաքանչյուր տարի աշխարհում մահանում է այս հիվանդությամբ 110.000 վարակված։ ԱՀԿ տվյալներով՝ հիվանդների մոտ 62 տոկոսը արձանագրվում է Չինաստանում, Ռուսաստանում և Հնդկաստանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: