483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հայերն անուրանալի ներդրում ունեն հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ. Սարգսյան
16:21
17 Նոյեմբերի 2010

Անուրանալի է մեր հայրենակիցների ներդրումը հայ-ռուսական համագործակցության ընդլայնման և հատկապես դրա տնտեսական բաղադրիչի զարգացման մեջ, չորեքշաբթի Մոսկվայում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Հայերի միության 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
   
Ըստ պետության ղեկավարի, դարեր շարունակ աշխարհի բոլոր ծայրերում յուրաքանչյուր հայ եղել է իր ժողովրդի դեսպանը նաև այն ժամանակ, երբ Հայաստանը զրկված է եղել պետականությունից:

«Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք ամենուր ամրապնդել հայի բարի համբավը` մեր ազնիվ ու ստեղծագործ աշխատանքով: Ասածիս լավագույն ապացույցներից է Ռուսաստանի հայ համայնքը` իր հարուստ պատմությամբ և հզոր մարդկային ներուժով»,- ասաց նախագահը։

«Պատահական չէ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և հուսալի գործընկերը: Պատահական չէ նաև, որ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ասպարեզում հենց Ռուսաստանն է զբաղեցնում առաջին տեղը: Սա օրինակելի միջպետական հարաբերությունների դրսևորում է, որի զարգացմանը նաև նպաստում է այս երկրում ապրող հայ համայնքը»,- ասաց նախագահը։

Ըստ նրա, հայկական սփյուռքի ինքնակազմակերպումն օրինակելի է շատերի համար: Սակայն դա հանգստանալու կամ մեր ջանքերը թուլացնելու պատճառ չպետք է լինի: «Ընդհակառակը, մենք պետք է ամրապնդենք Հայաստանի, Արցախի և սփյուռքահայության օջախների կապերը` նպաստելով մեր հավաքական կարողությունների զարգացմանը»,- ասաց նախագահը։

Պետության ղեկավարը հիշեցրեց, որ իր պաշտոնավարության առաջին քայլերից էր կառավարության կազմում սփյուռքի նախարարության ստեղծումը:

«Այսօր այն արդեն կարելի է համարել կայացած կառույց, որի միջոցով լավ հիմքեր են դրվել մեր համատեղ աշխատանքի համար: Այժմ մեր խնդիրը Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ընդլայնումը և աշխարհասփյուռ հայության ներուժի համադրումն է»,- ասաց Սարգսյանը։

Նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության շարունակական աշխատանքն ու կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը:

«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ կազմակերպության 10-ամյակի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ, արգասաբեր աշխատանք` ի բարօրություն մեր ժողովրդի և հանուն համայն հայության իղձերի իրականացման»,- ասաց նախագահը:-0-



Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: