482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
2010թ.-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կարող է գերազանցել 600 հազարը
16:09
17 Նոյեմբերի 2010

2010թ.-ի արդյունքներով ակնկալվում է, որ Հայաստան ավելի քան 600 հազար զբոսաշրջիկ կայցելի, «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Անցյալ տարի 575 հազար զբոսաշրջիկ է Հայաստան այցելել, և այս տարի մենք մտադիր ենք գերազանցել 600 հազարանոց շեմը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Ըստ Ապրեսյանի, 2008թ.-ին Հայաստանում հաստատված զբոսաշրջության զարգացման հայեցակարգին համապատասխան, նախատեսվում է, որ 2023թ.-ին երկիր այցելող զբոսաշրջիկների քանակը մինչև 3 միլիոնի կհասնի։

«Կարծում եմ, որ մեզ ավելի շուտ կհաջողվի այդ ցուցանիշին հասնել»,- ասաց նա՝ իր ակնկալիքները հիմնավորելով ցուցանիշների դրական դինամիկայով, համապատասխան քաղաքականությամբ, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ համագործակցությամբ։

2010թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստան է այցելել 487 հազար 902 զբոսաշրջիկ, ինչը 15,6 տոկոսով շատ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Նախորդ տարիների վիճակագրությունն օրինակ  բերելով՝ Ապրեսյանն ասաց, որ 2009թ-ին, 2008թ.-ի համեմատ, Հայաստանում զբոսաշրջության ոլորտում 3 տոկոսանոց աճ է գրանցվել, այն դեպքում, երբ համաշխարհային զբոսաշրջության ոլորտում ճգնաժամի ազդեցության պատճառով 4,1-4,7 տոկոս անկում է նկատվել։

Նա նաև տեղեկացրեց, որ 2001թ.-ին Հայաստանում տվյալ ոլորտի միջին տարեկան աճը 20-25 տոկոս է կազմել, 2007թ.-ին 33,5 տոկոսի է հասել՝ 2006թ.-ի համեմատ, սակայն 2008թ.-ին տվյալ ցուցանիշը սկսել է կրճատվել և 9,4 տոկոս է կազմել։

«Հուսով եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մենք կրկին տարեկան միջինը 20-25 տոկոսանոց աճի մակարդակին կհասնենք»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: