481.96
-0.73
591.9
+2.34
8.52
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Վերահսկիչ պալատը ՀՀ ԱԺ պատգամավորին դատի է տվել զրպարտության համար
15:51
17 Նոյեմբերի 2010

Հայաստանի Վերահսկիչ պալատը դատարան է դիմել ՀՀ ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի դեմ հայցով, չորեքշաբթի ՀՀ խորհրդարանի նիստի ժամանակ տեղեկացրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը նախօրեին Հայաստանի Վերահսկիչ պալատին մեղադրել է, որ Անանիա Շիրակացի համալսարանում ստուգում անցկացնելիս՝ ՎՊ-ի աշխատակիցները 4 հազար դոլար կաշառք են պահանջել:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք ՀՀ գլխավոր դատախազություն դիմում ենք հղել սուտ տեղեկատվությունների և Վերահսկիչ պալատի նկատմամբ զրպարտության տարածման մասին քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Սակայն գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ այդ կառույցի իրավասությունների մեջ չի մտնում քրեական գործերի հարուցումը, և մեզ խորհուրդ տվեցին դիմել դատարան: Մենք ունենք միայն մեկ ճանապարհ՝ դիմել դատարան, մենք այսօր արել ենք դա: Ես այս հարցը փակված եմ համարում», - հայտարարեց Զաքարյանը:

Նա նշեց, որ շատերն են ցանկանում պալատին ներգրավել «իրենց կեղտոտ խաղերի մեջ», շատերն են փորձել խախտել կառույցի հեղինակությունը, և, ինչպես ցույց տվեց նախօրեին արված պատգամավորի հայտարարությունը, անընդունելի մեթոդները շարունակում են կիրառվել:

«Այն, ինչ մենք բացահայտել ենք Անանիա Շիրակացի համալսարանում, ճիշտ է: Ցանկանում եմ նշել, որ այս ուսումնական հաստատության 100 տոկոսանոց սեփականատերն այն պատգամավորն է, ով նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ: Կարծում եմ, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն, նման գործունեությունն անընդունելի է և չի համապատասխանում պատգամավորի աշխատանքին», - ընդգծեց նա:

ՎՊ-ի նախագահն ընդգծեց, որ պատգամավորի հայտարարությունը մանրամասն ուսումնասիրվել և վերլուծվել է: Ինչպես հիշեցրեց Զաքարյանը, պատգամավորը հայտարարել է, որ ՎՊ-ն ստուգել է 37 բուհ, սակայն միայն չորս բուհի տվյալ է հրապարակել:

«Այս ամենը չի համապատասխանում իրականությանը: Հայաստանում արտոնագիր է տրամադրվել 51 ոչ պետական բուհի, որոնցից ՎՊ-ն ուսումնասիրման համար ընտրել է 15-ը», - տեղեկացրեց նա:

Զաքարյանի խոսքերով՝ տվյալ բուհերում բացահայտված բոլոր խախտումները հրապարակվել են կառույցի կայքում:

Մնացած բուհերի մասով նա պարզաբանեց, որ այդ ուսումնական հաստատություններում ստուգումներ է անցկացնում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Զաքարյանը հատկապես նշեց, որ ՎՊ-ն չի ստուգել ոչ պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը սահմանափակվելով ՀՀ ԿԳՆ-ի Լիցենզավորման վարչության կողմից արտոնագրերի տրամադրման գործունեության օրինականության ստուգմամբ:

Սակայն պատգամավոր Սպարտակ Մելիքյանը լրագրողներին վերահաստատեց իր մեղադրանքները Վերահսկիչ պալատի հասցեին՝ հայտարարելով, որ ՎՊ-ի աշխատակիցներից մեկը, ով ստուգումներ է անցկացրել Անանիա Շիրակացի համալսարանում, 4 հազար դոլար կաշառք է պահանջել: Միաժամանակ նա ընդգծեց, որ գործի քննության համար մտադիր է հրաժարվել պատգամավորական անձեռնմխելիությունից:

«Ես կխնդրեմ խորհրդարանին զրկել ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից, որ կարողանամ ցուցմունքներ տալ և որ ոչ ոք չկարողանա մեղադրել ինձ, թե ես խուսափում եմ պարզաբանումներ տալուց», - հայտարարեց նա:

Մելիքյանն ընդգծեց, որ խոսքը ոչ թե Անանիա Շիրակացի համալսարանի եզակի դեպքի մասին է, այլ՝ ՎՊ-ի աշխատանքի, որտեղ հարկավոր է կանխել գոյություն ունեցող խախտումները և կողմնակալ վերաբերմունքը:-0-

ՎՊ-ի նախագահն ընդգծեց, որ պատգամավորի հայտարարությունը մանրամասն ուսումնասիրվել և վերլուծվել է: Ինչպես հիշեցրեց Զաքարյանը, պատգամավորը հայտարարել է, որ ՎՊ-ն ստուգել է 37 բուհ, սակայն միայն չորս բուհի տվյալ է հրապարակել:

«Այս ամենը չի համապատասխանում իրականությանը: Հայաստանում արտոնագիր է տրամադրվել 51 ոչ պետական բուհի, որոնցից ՎՊ-ն ուսումնասիրման համար ընտրել է 15-ը», - տեղեկացրեց նա:

Զաքարյանի խոսքերով՝ տվյալ բուհերում բացահայտված բոլոր խախտումները հրապարակվել են կառույցի կայքում:

Մնացած բուհերի մասով նա պարզաբանեց, որ այդ ուսումնական հաստատություններում ստուգումներ է անցկացնում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Զաքարյանը հատկապես նշեց, որ ՎՊ-ն չի ստուգել ոչ պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը սահմանափակվելով ՀՀ ԿԳՆ-ի Լիցենզավորման վարչության կողմից արտոնագրերի տրամադրման գործունեության օրինականության ստուգմամբ:

Սակայն պատգամավոր Սպարտակ Մելիքյանը լրագրողներին վերահաստատեց իր մեղադրանքները Վերահսկիչ պալատի հասցեին՝ հայտարարելով, որ ՎՊ-ի աշխատակիցներից մեկը, ով ստուգումներ է անցկացրել Անանիա Շիրակացու անվան համալսարանում, 4 հազար դոլար կաշառք է պահանջել: Միաժամանակ նա ընդգծեց, որ գործի քննության համար մտադիր է հրաժարվել պատգամավորական անձեռնմխելիությունից:

«Ես կխնդրեմ խորհրդարանին զրկել ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից, որ կարողանամ ցուցմունքներ տալ և որ ոչ ոք չկարողանա մեղադրել ինձ, թե ես խուսափում եմ պարզաբանումներ տալուց», - հայտարարեց նա:

Մելիքյանն ընդգծեց, որ խոսքը ոչ թե Անանիա Շիրակացու անվան համալսարանի եզակի դեպքի մասին է, այլ՝ ՎՊ-ի աշխատանքի, որտեղ հարկավոր է կանխել գոյություն ունեցող խախտումները և կողմնակալ վերաբերմունքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:16
19 Հունվարի 2018
«Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար». Արմեն Սարգսյանն` ի պատասխան Սերժ Սարգսյանի առաջարկին (ՎԻԴԵՈ)
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանից որոշ ժամանակ է խնդրել ՀՀ նախագահի ընտրություններում մասնակցելու մասին որոշում ընդունելու համար:
13:29
19 Հունվարի 2018
Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու
Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրբաթ առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի նախագահի թեկնածու ՀՀԿ–ից։
13:01
19 Հունվարի 2018
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու
Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրբաթ առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի նախագահի թեկնածու:
11:00
19 Հունվարի 2018
Կարեն Կարապետյանի համար նոր պաշտոն կստեղծվի
Նոր Սահմանադրությամբ,  2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունը երեք փոխվարչապետ կունենա:
10:44
19 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Էներգետիկայի նախարարի ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածությունը
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի անունը հայտնի կլինի մեկ շաբաթից:
20:38
17 Հունվարի 2018
ՀՀԿ–ում մեկնաբանել են Հայաստանի նախագահի պաշտոնի երկու թեկնածությունները
ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանել է Հայաստանի նախագահի պաշտոնի հավանական թեկնածությունների մասին լուրերը։
17:02
17 Հունվարի 2018
Սերժ Սարգսյանը կմնա քաղաքականությունում. ԱԺ նախագահի խորհրդական
Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկն այն է, թե կմնա, արդյո՞ք, Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում թե՞ ոչ:
11:07
17 Հունվարի 2018
Ցանկն ընդլայնվում է. քննարկվում է ՀՀ նախագահի պաշտոնում հերթական անսպասելի թեկնածուի անունը
Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում նա վայելում է լայն շրջանակների համակրանքը։
10:39
17 Հունվարի 2018
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը
Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով:
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։