485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ջերմուկը կվերածվի հանգստավայրի տարվա բոլոր եղանակների համար. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
18:59
16 Նոյեմբերի 2010

Ջերմուկը, քաղաքի զարգացման պետական հայեցակարգի համաձայն, կվերածվի տարվա բոլոր եղանակների համար նախատեսված հանգստավայրի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության և տարածքային-տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Ջերմուկի ծրագիրը նախաձեռնվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ: Այն մշակվել է՝ հաշվի առնելով գոյություն ունեցող ներուժը՝ հանքային ջրերը, այնտեղ գոյություն ունեցող ավանդույթները, բնակլիմայական պայմանները: Այդ պայմանները թույլ կտան Ջերմուկը վերածել «տարվա չորս եղանակների հանգստավայրի»», - ասաց նա:

Նրա խոսքերով, հայեցակարգի համաձայն՝ 2020 թ.-ին քաղաքը տարեկան կկարողանա ընդունել 100 հազար զբոսաշրջիկ՝ ապահովելով տարեկան 100 միլիոն դոլարի եկամուտ և 4 հազար լրացուցիչ աշխատատեղ:

«Կառավարությունը սահմանել է ծրագրի հիմնական ռազմավարական նպատակները, որոնց թվում են Ջերմուկի զարգացումը՝ որպես հանգստավայր ակտիվ հանգստի համար, ինչպես նաև առողջարարական համալիրների զարգացումը: Կարևոր է նաև Ջերմուկի կայացումը որպես շախմատի մրցաշարի անցկացման միջազգային կենտրոնի և մանկապատանեկան հավաքների համահայկական կենտրոնի», - նշեց վարչության պետը:

Ւնչպես ընդգծեց Ապրեսյանը, այս բոլոր ուղղություններով Ջերմուկում արդեն կան ձևավորված ավանդույթներ, բնակլիմայական պայմաններ, և այս քաղաքի լանդշաֆտը նպաստում է նաև ձմեռային տուրիզմի զարգացմանը:

«Սական մի բան է մշակել լավ հայեցակարգ, մեկ այլ բան է այն իրագործել, մասնավորապես՝ ներդրողներ գտնել», - ասաց Ապրեսյանը:

Նա ձեռնպահ մնաց հրապարակել անհրաժեշտ ներդրումների ծավալը՝ նշելով, որ թվերը դեռ ճշտված չեն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: