481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայերն ավելի հաճախ նևրոզներով են դիմում ֆիտոթերապևտներին. մասնագետ
18:28
16 Նոյեմբերի 2010

Հայաստանում ֆիտոթերապևտներին դիմող տարիքային տարբեր խմբերի հիվանդների ստվար մասը տառապում է նևրոզներից, ասաց հայ ֆիտոթերապևտ Աշոտ Աշոտյանը։

«Նևրոզներով դիմում են ինչպես երիտասարդները, այնպես էլ տարեց մարդիկ։ Տարեց կանայք և տղամարդիկ ավելի հաճախ դիմում են կլիմակտերիկ նևրոզներով։ Անշուշտ, մեր կյանքը լի է սթրեսներով, և դրանցից են առաջանում նևրոզները, որոնցից տառապում են նաև երիտասարդները։ Բայց խնդիրն այն է, որ նևրոզները կարող են հանգեցնել անպտղության և իմպոտենցիայի»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Աշոտյանը։

Նա հայտնեց նաև, որ ֆիտոթերապևտներին են դիմում հոդային հիվանդություններով, կրծքի և արգանդի բարորակ ուռուցքներով, ինչպես նաև երեխաների մոտ առաջացող բրոնխիալ ասթմայի դեպքում։

Ֆիտոթերապևտն ընդգծեց, որ բրոնխիալ ասթմայից ավելի հաճախ տառապում են երեխաները, սակայն վաղ տարիքում այդ հիվանդությունը հեշտ է բուժվում։

Աշոտյանը նշեց, որ հիվանդության ցանկացած, նույնիսկ ամենաթեթև ախտանիշների դեպքում հիվանդներին անհրաժեշտ է, նախևառաջ, դիմել բժիշկների, քանի որ նույնիսկ ամենաթեթև հազը երբեմն կարող է թոքախտի նշան լինել։

Ինչպես նշեց ֆիտոթերապևտը, դեղաբույսերն ունեն օրգանիզմի վրա քիմիական դեղամիջոցների դրական ազդեցությունն ուժեղացնող մի շարք հատկություններ։ Այդ առումով նա ընդգծեց դեղամիջոցների օգտագործման անհրաժեշտությունը դեղաբույսերին զուգահեռ։

Միաժամանակ Աշոտյանն ընդգծեց, որ անանուխի կամ ուրցի չափազանց օգտագործումը կարող է հանգեցնել թունավորումների։

Ըստ նրա՝ բժիշկներն ու ժողովրդական հեքիմները չպետք է թշնամաբար վերաբերվեն միմյանց, այլ հակառակը, համատեղ ջանքերով նրանք կարող են օգնել իրենց հիվանդներին։

«Չի կարելի ասել, թե յուրաքանչյուր բժիշկ կամ հեքիմ կարող է բուժել ամեն տեսակի հիվանդություն»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ֆիտոթերապիան հաճախ հրաշքներ է գործում մի շարք հիվանդությունների, մասնավորապես, «Երևանյան հիվանդության» բուժման դեպքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: