485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանից Վրաստան մաքսանենգ ճանապարհով ուրանի ներթափանցումն անհնար է. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
16:25
16 Նոյեմբերի 2010

Հայկական կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն անհնարին է համարում Հայաստանից Վրաստան մաքսանենգ ճանապարհով ուրանի ներթափանցումը։

2010 թվականի մարտին Վրաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները կասեցրել են Հայաստանի քաղաքացիների՝ Վրաստանում հարստացված ուրանի իրացման փորձը։ 2010 թվականի ապրիլին նշված գործարքին մասնակցության կասկածանքով Հայաստանի ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Գարիկ Դադայանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության հատկանշիներով։ Վրացական կողմի հաղորդմամբ՝ «ապրիլին մաքսանենգերին հաջողվել է Երևանից Թբիլիսի ուղևորվող գնացք անցկացնել 18 գրամ հարստացված ուրան»։

«Հայաստանում միջուկային բոլոր նյութերը՝ սկսած ՀԱԷԿ-ի համար նախատեսված միջուկային վառելիքից և ավարտած ընկերությունների համար ամենաչնչին ծավալներով՝ միկրոգրամներով, Պետկոմիտեի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ են։ Չեմ կարող ասել, թե ինչպես է այդ ուրանը ներթափանցել, բայց Հայաստանում չկա և չի կարող նման հարստացված ուրան լինել»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ Հայաստանում օգտագործվում է երեք տեսակի հարստացված ուրան՝ 1,6%, 2,4% և 3,6%, իսկ Վրաստանում հայտնաբերված ուրանի հարստացման մակարդակը կազմում էր 87 տոկոս։ «Սա առավելագույն հարստացված ուրան է, իսկ մեզ մետ երբեք 87-տոկոսանոց ուրան չի եղել»,- ասաց Մարտիրոսյանը։

Միաժամանակ նա ասաց, որ ուրանը չէր կարող անհետանալ Հայկական ԱԷԿ-ի տաևածքում գտնվող միջուկային թափոնների պահեստից, բացի այդ, օգտագործված ուրանը պահվում է վառելիքային տարայում, որի քաշը 250 կգ է։ «Այնտեղից ուրան հանել հնարավոր չէ, քանի որ մարդն այնպիսի ճառագայթում կստանա, որ տեղից չի կարող շարժվել»,- ասաց Պետկոմիտեի ղեկավարը։

Այդ կապակցությամբ Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի հեղինակությունը որևէ կերպ չի տուժի «միջուկային մաքսանենգության» գործից, քանի որ հանրապետությունը հստակ կատարում  է իր բոլո պարտավորությունները միջազգային կոնվենցիաների շրջանակներում և որևէ շեղում չի արձանագրվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։