487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ-ի կոնսերվացիան կարող է 350-400 միլիոն դոլար արժենալ. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
15:50
16 Նոյեմբերի 2010

Հայկական ամոտային էլեկտրակայանի կոնսերվացիան մոտավոր հաշվարկներով կարող է 350-400 միլիոն դոլար արժենալ, ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Փորձագետների գնահատականների համաձայն՝ գործող ԱԷԿ-ը կարող է գործել ամենաքիչը մինչև 2016 թ.-ը:

Ինչպես նշեց կոմիտեի նախագահը, ըստ միջազգային չափորոշիչների՝ ատոմային էլեկտրակայանի կոնսերվացիայի ծրագիրը պետք է պատրաստ լինի կայանի շահագործման ավարտից հինգ տարի առաջ:

«Մենք ընթանում ենք այդ ծրագրով, համապատասխան պահանջներ են մշակվում, թե ինչպես պետք է ընթանա շահագործումից դուրս գալու գործընթացը՝ քաղաքացիների և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու համար», - պարզաբանեց Մարտիրոսյանը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ զուգահեռաբար պայմաններ են քննարկվում, որոնց հիման վրա հնարավոր կլինի տասը տարով երկարացնել ԱԷԿ-ի շահագործման ժամկետը: Այս կապակցությամբ Մարտիրոսյանն ասաց, որ գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարացվել միայն այն դեպքում, եթե այդ ժամանակ շահագործման չհանձնվի նոր էներգաբլոկը:

Հայաստանը ծրագրում է ԱԿԷ-ի՝ շուրջ 1000 ՄՎտ հզորության նոր բլոկ կառուցել, նախագիծը կարող է արժենալ շուրջ 5 միլիարդ դոլար:

Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ամենամոտ հաշվարկներով ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10-15 տարով երկարացնելու համար կպահանջվի 100-150 միլիոն դոլար:

Պետական կոմիտեի նախագահն ավելացրեց, որ վերջնական որոշումը կընդունվի 2014-2015 թթ.-ին, երբ ակնհայտ կդառնա, որ ներկայիս ատոմակայանի շահագործման ավարտը մինչև 2014 թ.-ի դեկտեմբերի 5-ը տեղի չի ունենա:

Երևանից մոտավորապես 30 կմ դեպի հարավ գտնվող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1980 թ.-ին, դադարել է գործել 1989 թ.-ի մարտին Սպիտակի երկրաշարժից հետո և կրկին սկսել է գործել 1995 թ.-ի նոյեմբերին հանրապետությունում էներգետիկ ճգնաժամի պատճառով: ԱԷԿ-ը մինչև 2013 թ.-ը գործում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի ենթակայության տակ:

Կայանի երկու էներգաբլոկերը զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորով: Այժմ ԱԷԿ-ի առաջին բլոկը չի գործում: 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը միջինը արտադրում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ողջ ծավալի 40-50 տոկոսը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: