483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Սանահինի լոկոմոտիվային դեպոն կվերակազմավորվի, բայց բոլոր աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատանքային տեղերը. ՀԿԵ
14:34
16 Նոյեմբերի 2010

Սանահինի լոկոմոտիվային դեպոն (Հայաստանի հյուսիսում) կվերակազմավորվի, բայց բոլոր աշխատակիցները կպահպանեն աշխատանքային տեղերը, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց «ՀարավԿովկասյան երկաթուղի» ՓԲԸ հասարակության հետ կապի ծառայության պետ Վահե Դավթյանը։

Տասն օր առաջ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հրապարակվել, որ Սանահինի լոկոմոտիվային դեպոն փակվում է, իսկ աշխատակիցներն էլ ազատվելու են աշխատանքից։

«Օրերս ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի կողմից ստորագրված նոր հաստիքային կարգացուցակի համաձայն, որն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ից, Սանահինի դեպոյի աշխատակազմը երկու մասի է բաժանվում՝ 70 աշխատակիցներ տեղափոխվում են նոր կառուցվածքային ստորաբաժանում, որը զբաղվելու է հատուկ ինքնընթաց շարժակազմի վերանորոգման և սպասարկման աշխատանքներով, իսկ 76 աշխատակիցներ՝ շրջադարձային դեպո, որը մտնում է Գյումրու լոկոմոտիվային դեպոյի կազմ»,- ասաց Դավթյանը։

Միաժամանակ նա նշեց, որ խոսքը գնում է ոչ թե աշխատակիցներին Գյումրի տեղափոխելու մասին, այլ դեպոն պարզապես տեխնիկապես կմտնի Գյումրու բաժանմունքի կազմ, իսկ մարդիկ կշարունակեն աշխատել Սանահինում։

Ինչ վերաբերում է Սանահինի դեպոյի գործունեությանը, ապա այն կզբաղվի համապատասխան գծային տեխնիկայի սպասարկմամբ, ինչն ընկերության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է, որը ՀԿԵ ընդհանուր ներդրումային ծրագրի շուրջ 60 տոկոս է կազմում։

Դավթյանը նշեց, որ ընկերությունը նոր տեխնիկա է գնում Ռուսաստանից, որը պետք է օգտագործվի Հայաստանում, մասնավորապես՝ Սանահինում, ինչի համար աշխատակիցները վերապատրաստման համապատասխան դասընթացներ կանցնեն։

«Վերակազմավորման շնորհիվ ՀԿԵ բաժանմունքի Սանահինի աշխատակիցների թիվը ոչ միայն չի կրճատվել, այլ  նաև 12 հոգով ավելացել է (այսօրվա դրությամբ դեպոյում 134 աշխատակից է գրանցված)՝ հակառակ այն անհիմն հայտարարությունների, թե ՀԿԵ-ն կրճատում է Սանահինի դեպոյի անձնակազմը»,- Դավթյանը։

Ըստ նրա, միաժամանակ Սանահինի մեքենայացված գծի ուղեմասի հաստիքացուցակով, 20-30 տոկոսով ավելացել է երկաթուղու աշխատակիցների աշխատավարձերը, դեկտեմբերի 1-ից ծրագրվում է նաև փականագործների աշխատավարձերի բարձրացում 20 տոկոսով՝ մինչև 98, 2 հազար դրամ։

Ինչ վերաբերում է ավագ մեքենավարի աշխատավարձին, ապա այն, ինչպես նախկինում 165 հազար դրամ կկազմի, իսկ մեքենավարինը՝ 156 հազար դրամ, նաև չի փոխվել աշխատակիցների աշխատավարձը, ովքեր տեղափոխվելու են Գյումրու լոկոմոտիվային դեպոյի կազմ։

Դավթյանը նշեց, որ ընկերության ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել և Սանահինի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների հետ այդ հարցի շուրջ կառուցողական երկխոսություն են ունեցել։

«Հաստատված հաստիքացուցակը կրկին վկայում է, որ ՀԿԵ-ն սոցիալական ընկերություն է, և ընկերության հիմնական խնդիրը Հայաստանում աշխատատեղեր ստեղծելն է, այլ ոչ դրանք կրճատելը»,- ասաց Դավթյանը։

Նա պարզաբանեց, որ նման որոշում ընդունելով, ընկերությունն իրավական շրջանակներից դուրս չի եկել, քանի որ կոնցեսիոն պայմանագրի համաձայն, իր գործունեության առաջին երեք տարիների ընթացքում ՀԿԵ-ն չի կարող կրճատել աշխատակիցների թիվը, առավել ևս նման քանակով։

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: