483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը հետաձգել է Գարեգին Բ-ի այցը Վրաստան
10:42
16 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը անցած հանգստյան օրերին տեղի ունեցած նիստի ժամանակ հետաձգել է Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ նոյեմբերին ծրագրված այցը Վրաստան, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Վրացական կողմի խնդրանքի մասին նիստի մասնակիցներին տեղեկացրել է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Ըստ նրա,  նկատի առնելով Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոս Իլիա Երկրորդի արտասահմանում բուժումից հետո վերականգնողական շրջանի անհրաժեշտությունը և պատրիարքի ցանկությունը` ուղեկցելու Նորին Սրբությանը Թբիլիսի և Ջավախք միջեկեղեցական և հովվապետական այցելության ողջ ընթացքում` Վրաց Եկեղեցին դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերանայելու Հայոց Հայրապետի Վրաստան այցի թվականը:

«Գերագույն հոգևոր խորհուրդն ընդառաջ խնդրանքին հետաձգեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան` նկատի ունենալով հետաձգման վերաբերյալ նաև Վիրահայոց թեմի և Ջավախքի փոխառաջնորդության խնդրանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վրացական կողմի խնդրանքով, ավելի վաղ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցն արդեն հետաձգվել էր հոկտեմբերի վերջից նոյեմբերի երկրորդ կեսը։

Բացի այդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր ներկայացուցչության տակ անցած նիստի ժամանակ, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակը զեկույց ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կանոնական հանձնախմբի աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

 

Ժողովականներին տեղեկացվեց նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում նոյեմբերի 15-18-ը գումարվելիք միաբանական ժողովի մասին: Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունեց միաբանական ժողովի գումարումը` կարևոր նկատելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը հուզող խնդիրների հաղթահարումը հանուն պատմական Ս. Աթոռի առաքելության առավել արդյունավետ իրագործման:

Այնուհետև Ֆրանսիայի Հայոց թեմի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությանն առնչվող հարցերը ներկայացրեց Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը: Սրբազան Հայրը զեկուցեց նաև Բենելյուքս երկրներում եկեղեցական կառույցների ձևավորման ընթացքի մասին: Գոհունակությամբ ի գիտություն ընդունելով զեկույցը` Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորեց շարունակել աշխատանքները:

Ժողովի  ընթացքում քննության առնվեց Շվեյցարիայում թեմական կյանքի վերակազմակերպման խնդիրը: Տեղեկացվեց, որ առաջիկայում Սյունյաց և Տավուշի փոխառաջնորդություններում կձևավորվեն թեմական կառույցներ:

Օրակարգում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի Հանրապետությունում ամուսնալուծությունների և ժողովրդագրական աճի խնդիրներին: Այս առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդ մտահոգություն արտահայտեց, ինչպես նաև քննարկեց այն ուղիները, որոնց միջոցով Հայոց Եկեղեցին կարող է նպաստել այդ խնդիրների հաղթահարմանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: