485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ-ն հայտարարություն կընդունի հակամարտության կարգավորմանը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին
18:48
15 Նոյեմբերի 2010

Հայաստանի խորհրդարանի՝ նոյեմբերի 15-18-ը տևող քառօրյայի օրակարգում ընդգրկվել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարության ընդունման հարցը։

Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի առաջարկած հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքին ու այդ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենսդրությանը։ Փաստաթղթում նշվում է, որ ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի իրականացման գործընթացին ի պատասխան, ադրբեջանական իշխանությունները էթնիկ զտումների քաղաքականություն իրականացրեցին և փորձեցին հարցը ուժային մեթոդներով լուծել՝ 1988-1990թթ. Ադրբեջանի հայ բնակչության զանգվածային տեղահանումներ, ջարդեր, բռնություններ ու սպանություններ, ԼՂՀ-ի դեմ 1991-1994թթ. սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիա իրականացնել՝ վարձկան գրոհայինների եւ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ:

Խորհրդարանի հայտարարության մեջ վերահաստատվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսացել և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա բնակչության անվտանգության երաշխավորը։

«Հայաստանի խորհրդարանը հայտարարում է, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, հակամարտության ծագման եւ հետեւանքների պատճառների խեղաթյուրումներն ու նենգափոխումները, ատելություն սերմանող հակահայկական կոչերն ու գործողությունները, իրենց կողմից կատարված ոճրագործությունների ծանրությունը չընդունելը, շարունակում են հակամարտության կարգավորման սկզբունքային ու առանցքային խոչընդոտը հանդիսանալ եւ այս քաղաքականության շարունակության հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»,- ասվում է փաստաթղթում։

Հայտարարությունում հիշեցվում է նաև, որ Ադրբեջանը, շարունակաբար աղավաղելով իրականությունը, նենգափոխելով և խեղաթյուրելով փաստերը, ձգտում է միջազգային հանրության մոտ կեղծ պատկեր ձևավորել հակամարտության ծագման եւ ծավալման վերաբերյալ: Միևնույն ժամանակ Ադրբեջանը, թաքցնելով արյունալի հակամարտության հանգեցրած իր հանցավոր գործողությունները և իրական ագրեսորին զոհ, իսկ զոհին որպես ագրեսոր ներկայացնելով, փորձում է իր իսկ կողմից սանձազերծած պատերազմի հետևանքների ողջ պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:

Հայտարարությունում առաջնահերթ խնդիր է միջազգային ատյաններում վերականգնել կատարվածի իրական պատկերը և մատնանշելով Ադրբեջանի պատասխանատվությունը հակամարտության սրման, դրա հետևանքների և չկարգավորման վերաբերյալ, հակազդել նրա կողմից իրականացվող քաղաքականությանը` ակտիվորեն ներգրավելով այդ գործում խորհրդարանական դիվանագիտությանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։