478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
«Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը խնդրում է անհիմն տեղեկատվություն չտարածել
18:29
15 Նոյեմբերի 2010

«Նաիրիտ» քլորոպրենային կաուչուկի գործարանի ղեկավարությունը ստահոդ և սադրիչ է համարել տարածվող լուրերն այն մասին, թե գործարանի աշխատակիցների՝ աշխատավարձերի չվճարման հետ կապված բողոքի ակցիայի անցկացումից հետո ընկերությունը մասնակիցների ցուցակ է պահանջել վերջիններիս պատժելու նպատակով, հաղորդում է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը։

«Վերջին երեք տարիների ընթացքում նաիրիտցիները կազմակերպել են բողոքի մի քանի ցույց, սակայն որևէ մեկը չի կարող հաստատել կամ վկայել, թե դրա արդյունքում աշխատակիցներից նույնիսկ մեկի նկատմամբ դրսևորվել է վատ վերաբերմունք, եղել են վարչական տույժեր կամ նսեմացնող գործողություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Նաիրիտ» քիմիական  գործարանի աշխատակիցները նոյեմբերի 11-ին բողոքի ակցիա էին կազմակերպել երկրի կառավարության շենքի առջև, իսկ մյուս օրը՝ նախագահի նստավայրի առջև՝ պահանջելով մարել աշխատավարձերի պարտքը։

Մամուլի ծառայությունը նշում է, որ մասնակիցների ցուցակներն, այո, ճշտվում են պարզ հաշվառում անցկացնելու նպատակով. չէ՞ որ ցույցի մասնակիցների թվում էին նաև նրանք, ովքեր այդ պահին լքել էին իրենց աշխատատեղերը:

«Մենք ևս մեկ անգամ խնդրում ենք ձեռնպահ մնալ չստուգված և չհիմնավորված տեղեկատվության տարածումից»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հանձնարարել է «Նաիրիտ» քլորոպրենային կաուչուկի հայկական գործարանի սեփականատերերին մարել աշխատավարձերի պարտքերը։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 1989թ.-ին «Նաիրիտը» փակվել էր՝ բնապահպանական նկատառումներով: Տարիների պարապուրդից հետո ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93թթ.-ին:

2001թ. «Նաիրիտ» ոչ կառավարական կազմակերպությունից առանձնացվեին քլորոպրենային կաուչուկի արտադրության համար անհրաժեշտ ուժեր, որոնց հիման վրա ստեղծվեց պարտքերից ազատված ձեռնարկությունը՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն: 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։