484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի նորակառույց շենքերն ու մայթերը հարմարեցված չեն հաշմանդամներին
18:12
15 Նոյեմբերի 2010

Երևանի նորակառույցներն ու մայթերը չեն բավարարում հաշմանդամների պահանջներն ու կարիքները, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը։

«Այսօր Երևանի գրեթե բոլոր շենքերը հաշմանդամների կարիքների հարմարեցման խնդիրն ունեն, այդ թվում նորակառույցները, որոնք թեպետ ունեն հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակներ, ամեն դեպքում դրանք կառուցված են անհրաժեշտ չափանիշների խախտմամբ և պիտանի չեն օգտագործման համար»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բաղդասարյանը։

Ինչպես նշեց փոխնախարարը, եթե Երևանի կենտրոնում թեքահարթակների հետ կապված իրավիճակը հարաբերականորեն կարգավորված է, ապա մայրաքաղաքի այլ համայնքներում այդ հարցը լուծված չէ։

Ըստ նրա, հաշմանդամների մոտ նաև որոշակի բարդություններ են առաջացնում նոր գետնանցումները, որոնք չնայած հաշմանդամների համար նախատեսված թեքությունն ունեն, ամեն դեպքում օգտագործման համար պիտանի չեն սխալ հաշվարկների պատճառով։

«Բոլոր նման դեպքերը պետք է համապատասխան փորձաքննություն անցնեն, իսկ ստեղծված թերությունների համար անհրաժեշտ է վարչական տուգանքներ հարկել»,- ասաց Բաղդասարյանը։

Ըստ նրա, արդեն աշխատանքներ են տարվում համապատասխան օրինագծերի փոփոխությունների մշակման վրա, ըստ որոնց նոր նախագծերի հանդեպ տուգանային պատժամիջոցներ կկիրառվեն՝ հաշմանդամների համար հարմարեցման բացակայության դեպքում։

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն, նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում հաշմանդամություն ունեցող ավելի քան 180 հազար մարդ է գրանցվել։ Ըստ 2010թ.-ի բյուջեի բժշկական-սոցիալական վերականգնման ծրագրի, 1,06 մլրդ դրամ է նախատեսվել (գրեթե 3 մլն դոլար)։ Առանձին հոդվածով պետբյուջեից միջոցներ են հատկացվում նաև բժշկական ծառայության և հաշմանդամների նպաստների համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: