486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանակում այսօր «դեդովշինա» չկա. ՊՆ ներկայացուցիչ
17:53
15 Նոյեմբերի 2010

Հայկական բանակում դասական «դեդովշինա» գոյություն չունի, «Բանակ և հասարակություն» խորագրով հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Ավետիսյանը։

«Իհարկե, կարող են զորակոչիկներ լինել, ովքեր փորձում են «ամրապնդել իրենց դիրքերը»։ Սակայն մեր ներքին բարեփոխումների ողջ իմաստը կայանում է նրանում, որ մենք փորձում ենք հնարավորին չափ, մասնավորապես՝ սպայական հսկողության միջոցով, սպաների կրթական մակարդակի բարձրացմամբ բացառել բացասական երևույթները»,- «Սիվիլիտաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ նշեց Ավետիսյանը։

Ըստ նրա, այժմ ՊՆ-ում բանակցություններ են տարվում ռազմակրթական հայեցակարգի վերաբերյալ։ «Մենք փորձում ենք բարձրացնել մինչզորակոչային ժամանակահատվածում մատուցվող կրթության մակարդակը, չնայած դա այդքան էլ Պաշտպանության նախարարության խնդիրը չէ, բայց մենք փորձում ենք պատրաստված մարդկանց ներգրավվել Զինված ուժեր»,- ասաց Ավետիսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանը պարտավոր է պահպանել պարտադիր զինվորական ծառայության ինստիտուտը՝ որպես երկրի անվտանգության հիմնական երաշխիք։

Հայաստանում վերջին շրջանում մեծ արձագանք ստացած միջադեպերի մասին խոսելիս՝ նա նշեց, որ պաշտպանական գերատեսչությունն այդ դեպքերի մասին հասարակությանը դիտավորյալ զգուշացնելու հատուկ մշակված ծրագիր չունի։

«Երբ այս կամ այն դեպքն է պատահում, Պաշտպանության նախարարությունը համապատասխան հայտարարությամբ է հանդես գալիս, ինչպես նաև տեղեկացնում է հետագա քայլերի մասին՝ հաշվի առնելով հետաքննության շահերը»,-նշեց նա։

Ավետիսյանը նաև չի համաձայնել քննարկումների ժամանակ իրավապահ Արթուր Սաքունցի այն պնդմանը, թե բանակի բարեփոխումները իմիտացիոն բնույթ են կրում։

«Իրականացվող բարեփոխումները չի տեսնում նա, ով չի ցանկանում դրանք տեսնել։ Զինված ուժերը բարեփոխվում են, և այդ բարեփոխումների տարրերից մեկը քաղաքացիական վերահսկողության զարգացումն է»,- ասաց Ավետիսյանը։

Նա նաև նշեց, որ կառուցողական դիրքորոշում ունեցող հասարակական կազմակերպությունների գործունեությունը կնպաստեն Զինված ուժերում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը՝ ավելացնելով, որ պաշտպանության նախարարը բազմաթիվ անգամ բոլոր նման կազմակերպությունների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։