478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը լրացումներ է կատարել ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքում
17:14
15 Նոյեմբերի 2010

Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները երկուշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ լրացումներ են կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում:

Ինչպես նիստում հայտնեց Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, օրենքով նախատեսվում է, որ Հայաստանում անժամկետ վարորդական իրավունքի տերերը պետք է փոխեն իրավունքը մինչև 2011 թվականի ավարտը:

Ըստ նրա, Հայաստանում գործում է անժամկետ տրված վարորդական իրավունքը, որը տրամադրվել է դեռ խորհրդային տարիներին և առայսօր օգտագործվում է վարորդների կողմից:

«30 տարվա վաղեմության վարորդական իրավունքի առկայությունը որոշակի բարդություններ է առաջացնում, այդ թվում անձի ինքնության առումով»,- ասաց Օսիկյանը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ նախատեսվում է վարորդական իրավունքը փոխել 10 տարին մեկ անգամ, ինչպես նաև հատկապես վտանգավոր հիվանդությունների առկայության լրացուցիչ բուժզննում անցնել, ինչը թույլ կտա բացառել հնարավոր վթարները:

Լրացումների համաձայն, մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը վարորդները պետք է փոխեն իրենց վարորդական իրավունքը 10 տարվա գործողության ժամկետով:

Օսիկյանի խոսքով, վարորդական իրավունքը փոխվում է եռօրյա ժամկետում Ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանմունքում՝ 12 հազար դրամ (շուրջ 33 դոլար) պետտուրք վճարելով:

Նա նշեց, որ Ոստիկանության տվյալներով, այժմ Հայաստանում գրանցված է մոտ 20-30 հազար հին վարորդական իրավունք՝ 500 հազար ընդհանուր տրվածներից:

Միաժամանակ Օսիկյանը հայտնեց, որ օրենքով առաջարկված փոփոխություններով դրա որոշ դրույթներ համապատասխանեցվել են միջազգային չափանիշների, ենթակետեր են մտցվել վարորդական իրավունքի կարգերում: 

Մասնավորապես, եթե այսօր մինչև 16 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոց վարելու համար անհրաժեշտ է եղել անցնել պարտադիր 45-օրյա դասընթաց, ապա այժմ կոնկրետ կատեգորիայի իրավունք ստանալու համար հայտի ներկայացման ժամանակ դասընթացները կկրճատվեն, իսկ իրավունքը կտրամադրվի պարզեցված կարգով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: