480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակը
16:46
15 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակն է մեկնարկել Հայաստանում, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը:

«Միամսյակը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը, արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանում՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների մասին հասարակության իրազեկվածության բարձրացման և հանրության ու հնարավոր գործատուների ուշադրությունն իրենց աշխատանքային ներուժին և հնարավորություններին դարձնելու նպատակով»,- ասաց Բաղդասարյանը:

Ինչպես նշեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը, միամսյակի շրջանակներում հիմնական միջոցառումներն ուղղված կլինեն բնակչության իրազեկվածության բարձրացմանը«Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վերաբերյալ, որը վավերացվել է Հայաստանի կողմից մայիսին և ուժի մեջ մտել հոկտեմբերից:

«Միջոցառումների թվում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ֆլեշ-մոբ, որը նվիրված կլինի կոնվենցիայի տարբեր հոդվածներին, ինչպես նաև ծրագրվում է հաշմանդամների խնդիրների մասին պատմող ֆիլմերի, տարբեր հաղորդումների ցուցադրություն, նախատեսվում է նաև լրագրողների շրջանում մինի-ֆուտբոլի մրցաշարի կազմակերպում»,- ասաց Թադևոսյանը:

Ըստ նրա, ԶԼՄ-ների շրջանում ծրագրվում է նաև «Հավասար հնարավորություններ» թեմայով լավագույն հրապարակումների մրցույթի արդյունքների ամփոփում, որոնք նվիրված կլինեն հաշմանդամության հարցերին, կանցկացվի սայլակով տեղաշարժվողների ակցիա:

Նա նշեց նաև, որ դեկտեմբերի 1-3-ը կանցկացվի հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համաժողով, որը կանդրադառնա երեխաների ներառական կրթության գործընթացին ծնողների մասնակցության և դերի ու նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծման հարցերին:

Միաժամանակ «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը նշեց, որ միամսյակի շրջանակներում նախատեսվում է նաև հաշմանդամության թեմայով չհրապարակված մրցույթի արդյունքների ամփոփում:

«Առաջին անգամ Հայաստանի, Վրաստանի և Իրանի միջև կանցկացվի հաշմանդամության հարցերով տեսակամուրջ, որի ընթացքում ելույթ կունենան պատասխանատու անձին և փորձագետներ, ինչը թույլ կտա ոչ միայն հասկանալ և գնահատել հարևան երկրների իրավիճակը, այլ նաև ուսումնասիրել նրանց փորձը»,- ասաց Ալավերդյանը:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակի բոլոր միջոցառումներն անցկացվում են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հույսի կամուրջ» ու «Ունիսոն» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվարկվում է հաշմանդամություն ունեցող մոտ 180 հազար մարդ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: