484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի հայ բարդ-երգիչն իր հոբելյանը մենահամերգով կտոնի
16:40
15 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի հեղինակային կատարող Ռուբեն Հախվերդյանն իր 60-ամյա հոբելյանը կտոնի մենահամերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Ես մինչև հիմա չեմ դադարում զարմանալ, որ մարդիկ շարունակում են ծափահարել իմ երգերին, իմ ստեղծագործությունների դերի և կարևորության մասին հենց դրանով եմ դատում։ Ինձ համար ամենամեծ երջանկությունն այնպիսի երգ գրելն է, որը դուր կգա մարդկանց։ Շատերն իրենց գտել են իմ երգերում, դրանց մեջ սփոփանք են գտել. դրա մեջ է իմ կոչումը»,- ասաց Հախվերդյանը։

Ըստ երգչի, նա տարիների ընթացքում առավել հանգիստ է դարձել և շատ բաների առավել սթափ ու խելամտորեն է վերաբերվում, սակայն հասարակության մեջ արատներ կան, որոնց դեմ նա միշտ կպայքարի։

«Ես ինձ արհեստավոր եմ համարում և այն, ինչի հետ չեմ համակերպվում, կարտահայտեմ իմ երգերում։ Եթե կարողանամ ինչ-որ բան ուղղել մարդկանց մեջ, դա կանեմ իմ ստեղծագործության օգնությամբ՝ այլ հնարք ես չունեմ։ Խոսքն իր մեջ եռանդուն ուժ ունի և եթե ճիշտ ուղղես այն, ապա հանդիսատեսը հաղորդակից կդառնա դրան, և դուք մեկ ամբողջություն կդառնաք»,- կարծում է նա։

Ըստ Հախվերդյանի, ստեղծագործությունն իր ստեղծողին չի պատկանում, այն թելադրվում է ստեղծողի կողմից, այնուհետև ժողովրդի սեփականությունն է դառնում։

«Արվեստը միշտ ինչ-որ բանի ակնարկ է, այլ ոչ ուղիղ տեքստ։ Իմ երգերը պարզ և հասկանալի են բոլորին, սակայն հատկապես այդ տեսանելի պարզության մեջ է դրանց ողջ խորությունն ու բարդությունը»,- ասաց նա։

Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950թ.-ին Երևանում, որտեղ նա աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում և սովորել է մայրաքաղաքի թատերական ինստիտուտում։

1975թ.-ին նրան գիտական աստիճան է շնորհվել դրամատիկ արվեստի, թատրոնի և հեռուստատեսության բնագավառում։ Ինքնուս երաժիշտ և բանաստեղծ Ռուբենը գրել և բեմադրել է մի քանի մյուզիքլներ, որոնցից մեկը՝ «Սատանայի ջրաղացը» չափազանց հանրաճանաչ ներկայացում է համարվում։

Ռուբեն Հախվերդյանի անկրկնելի ոճի ձևավորման վրա ազդեցություն է գործել 60-ական թվականների երաժշտությունը։ Նա արտառոց, անսովոր երաժշտություններ է կատարում կիթառով։ Հաճախ Հախվերդյանը խոսում է, որ երախտագիտության զգացմունք է տածում հայ բանաստեղծ Համո Սահյանի՝ իր երգերի խոսքերի հեղինակի հանդեպ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»: