486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԶԼՄ-ները կարող են բարձրացնել երկրում ճանապարհային երթևեկության կուլտուրայի մակարդակը. Ճանապարհապարեկային ծառայության պետ
14:24
15 Նոյեմբերի 2010

Ճանապարհային ոստիկանության և ԶԼՄ-ների միջև համագործակցությունը հսկայական օգուտ է բերում ճանապարհային երթևեկության կուլտուրայի մակարդակի բարձրացման տեսակետից, կարծում է Հայաստանի ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը:

«Մեկ հրապարակումը կամ հաղորդումը շատ ավելի մեծ օգուտ է բերում, քան ճանապարհային պարեկի կողմից հազարավոր մարդկանց տուգանումը», - ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Սարգսյանի խոսքերով՝ Հայաստանում առաջին հերթին խիստ վարչարարությունն է թույլ տվել հասնել ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազման, սակայն այս ամենում վերջին դերը չեն խաղացել նաև ԶԼՄ-ները, հատկապես հետիոտների հետ քարոզչական աշխատանքի տեսակետից:

Ինչպես տեղեկացրեց Ճանապարհապարեկային ծառայության պետը, 2003-2008 թթ.-ին Հայաստանում ամեն տարի ՃՏՊ-ների թվի, ինչպես նաև մահացու ելքով ՃՏՊ-ների թվի աճ է գրանցվել:

«Պատկերը սկսեց դեպի լավը փոխվել 2008 թ.-ից, երբ կառավարությունը հաստատեց անվտանգության ամրագոտիների պարտադիր օգտագործման մասին որոշումը», - ասաց նա:

Միաժամանակ Սարգսյանն ավելացրեց, որ ճանապարհաւյին երթևեկության բացարձակ անվտանգության հասնելը մեկ օրվա աշխատանք չէ, դրա համար ժամանակ է հարկավոր:

Այս համատեքստում նա տեղեկացրեց, որ Ճանապարհապարեկային ծառայության համար 2010 թ.-ի հիմնական խնդիրը 2009 թ.-ի համեմատ ՃՏՊ-ների հետևանքով մահացու ելքերի թվի 50-ով կրճատումն է:

«2010 թ.-ի առաջին տասը ամսվա ընթացքում մենք արդեն ունենք ՃՏՊ-ների հետևանքով մահացածների թվի կրճատում՝ 38 դեպքով՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ», - ասաց նա:

Հայաստանում հունվար-սեպտեմբերին ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 191 մարդ, ինչը 17,7 տոկոսով պակաս է նախորդ տարվա ինը ամիսների ցուցանիշից, իսկ հաշվետու ժամանակահատվածում ՃՏՊ-ների հետևանքով վիրավորվել է 1925 մարդ:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում հունվար-սեպտեմբերին գրանցվել է 1402 ՃՏՊ, ինչը 0,5 տոկոսով պակաս է 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։