486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները կրկին կկեղծվեն. ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար
14:11
15 Նոյեմբերի 2010

Հայաստանի 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունները կրկին կկեղծվեն, և կհաղթեն գործող իշխանությունները, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։

«Իրականում երկրի ներքաղաքական կյանքում ոչ մի վերադասավորում չկա և չի ակնկալվում։ Հասարակության բևեռացումը, որը ստեղծվեց 2008թ.-ի նախագահական ընտրություններից հետո, շարունակվում է, նաև ճգնաժամն է խորանում»,- ասաց նա։

Ըստ Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավարի՝ արդար ընտրությունների դեպքում ոչ իշխանությունները, ոչ  արմատական ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, չեն կարող ձայների մեծամասնություն հավաքել, քանի որ հասարակության մեծ մասը չի վստահում այդ երկու ուժերից ոչ մեկին։

«Այդ պատճառով ներքաղաքական ասպարեզում սերունդների փոփոխություն է հարկավոր, այլապես ճգնաժամը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, ինչպիսիք են էմիգրացիայի մեծ տեմպերը»,- ընդգծեց Մելիքյանը։

Նա նշեց, որ իշխանություններն արդեն նախօրոք պատրաստվում են ընտրություններին, մասնավորապես, փոխում են Ընտրական օրենսգիրքը՝ բարդացնելով ընտրություններին դիտորդների հասանելությունը։

«Ճգնաժամի խորացումը վտանգավոր է նրանով, որ կեղծելով ընտրությունները՝ իշխանություններն իրենց օրենքից դուրս են դնում։ Նման պայմաննեում իշխանության փոփոխությունը, նույնիսկ անօրինական միջոցներով, հասարակության համար ընդունելի է դառնում»,- ավելացրեց նախկին նախարարը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն իր հերթին նշեց, որ հասարակության մեջ ոչ մի պառակտում չկա։

«Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ընդհանուր է բոլոր հետխորհրդային հանրապետությունների համար, և դա նորմալ է»,- ասաց խորհրդարանականը։

Ըստ նրա՝ 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կհաղթեն ամենակազմակերպված քաղաքական ուժերը, որոնք են ներկա իշխող ուժերը։

2007թ.-ին Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում հինգ կուսակցություն է ընտրվել։ Երեք ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցություններն իշխող կոալիցիա են ստեղծել, իսկ «Դաշնակցություն» և «Ժառանգություն» կուսակցություններն ընդդիմություն են։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: