478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Բաքուն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի, սակայն հայկական կողմն ի վիճակի է վերջնականապես լուծել ղարաբաղյան խնդիրը. Սարգսյան
14:05
15 Նոյեմբերի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտավարական զորավարժությունների ավարտից հետո հայտարարել է, որ Ադրբեջանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի:

«Հարևան հանրապետությունում շատ մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Իրենց բոլոր ձախորդությունները, բոլոր խնդիրները, որ ծագում են, նրանք կապում են հայերի հետ: Հակահայկականությունը դարձել է պետական քաղաքականություն: Նրանք իրենց ժողովրդին, ցավոք, պատրաստում են պատերազմի, մենք ընդհակառակը` մեր ժողովրդին պատրաստում ենք խաղաղության, բացատրում ենք խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու կարևորությունը», - մեջբերում է Սարգսյանի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Մենք հրապարակավ ասում ենք, որ պատրաստ ենք գնալու փոխզիջումների, մենք պատրաստ ենք գնալու խնդրի լուծմանը, եթե կորոշվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը, այսինքն` Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության խնդիրը», - ավելացրել է նա:

Դիմելով սպաներին և զինվորներին՝ ՀՀ նախագահը նշել է, որ այդ խնդրի լուծման համար զինծառայողները մշտապես պետք է կարողանան ավելի բարձր լինել, լինել ավելի մարտունակ: «Ձեր զենքը պետք է ավելի շուտ խոցի, ձեր կամքը պետք է գերակայի, ձեր նվիրվածությունը սահման չպետք է ունենա», - ասել է նախագահը:

«Մեր բանակն ամեն ամիս, ամեն տարի կատարելագործվում է, դառնում` ավելի մարտունակ, ավելի կազմակերպված, ավելի կառավարելի և ավելի կարգապահ: Այն, ինչ մենք ունենք, բավարար է, որպեսզի մեր հավանական հակառակորդին կործանարար հարված հասցնենք, բայց մենք չենք բավարարվելու դրանով, մշտապես ավելացնելու ենք մեր զինված ուժերի կարողությունները, հնարավորությունները, սպառազինությունը», - ընդգծել է Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ նպատակին հասնելու համար հարկավոր է միշտ լինել զգոն և պատրաստ: Նախագահը նշել է, որ որևէ մեկը չպետք է կասկածի հայ մարտիկների վճռականությանը, ինչպես ինքը չի կասկածում:

«Վստահ եմ, որ եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1992-94 թվականներին, այլև վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է», - ասել է նախագահը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: