486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Փորձաքննությունը հերքել է ընդդիմադիր թերթի խմբագրի նկատմամբ բռնության կիրառումը
18:52
12 Նոյեմբերի 2010

Դատաբժշկական փորձաքննությամբ հերքվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի նկատմամբ որևէ եղանակով մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը:

«Նախապատրաստված նյութերով հայտնի դարձավ, որ դատապարտյալ Ն.Փաշինյանին այցելած փաստաբանը հայտարարություն է արել այն մասին, թե իբր դատապարտյալին պատկանող ծածկոցի վրա եղել են «սապոգի» ակնհայտ հետքեր, իսկ հակառակ կողմում` արյան նմանվող բծեր: Հայտնվում է, որ նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ մեկ անգամ ևս հերքվել է որևէ եղանակով նշված անձին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը, իսկ զննությամբ, որն, ի դեպ, կատարվել էր դեռ նյութերի նախապատրաստման սկզբնական փուլում, մինչև ծածկոցը դատապարտյալին վերադարձնելը, որևէ «սապոգի» հետք չի հայտնաբերվել»,- ասվում է վարչության տրամադրած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Փաշինյանը նոյեմբերի 11-ի գիշերը սկսել էր աղմկել և հայտարարել, որ դիմակավորված երկու անձինք՝ հատուկ նշանակության ջոկատայինների հագուստով, հարձակվել են իր վրա: Անմիջապես վառվել է լույսը և Փաշինյանի հետ նույն խցում գտնվող 18 բանտարկյալները սկսել են հաստատել, որ իրենցից բացի ոչ ոք խցում չկա:

«Հաշվի առնելով, որ դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի` իր նկատմամբ բռնություն կատարելու վերաբերյալ հայտարարության առնչությամբ շարունակվում է անհիմն ու միտումնավոր կեղծված տեղեկատվություն տարածելու երևույթը, անհրաժեշտ ենք համարում համարժեք արձագանքել և լուսաբանել իրականությունը»,- հաղորդում է Բաբայանը:

Ինչպես նշում է վարչության մամուլի քարտուղարը, քննության հիմնական փուլին մասնակցել են նաև հասարակական դիտորդները: Վերջիններս իրենց լիազորությունների սահմաններում իրենք են նախաձեռնել համապատասխան ուսումնասիրություններ, հանդիպումներ են ունեցել հաղորդման հեղինակի և կացարանում գտնվող բոլոր դատապարտյալների հետ և այլն:

Հասարակական դիտորդները, նշում է  Բաբայանը, իրենց ուսումնասիրության արդյունքներով արդարադատության նախարարին որևէ հրատապ հաշվետվություն չեն ներկայացրել, ինչը պարտադիր արվում է յուրաքանչյուր այն դեպքում, երբ հասարակական դիտորդները հայտնաբերում են իրավախախտումներ: Նյութերի նախապատրաստման առթիվ որևէ միջնորդություն չի ստացվել նաև ՔԿՀ այցելած պատգամավոր Զարուհի Փոստանջյանից:

Բաբայանը ավելորդ չի համարում նշել, որ ներկայում աշխատակիցները, այդ թվում` «սպեցնազի», այդպիսի կոշիկներ չեն կրում ընդհանրապես:    

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ է եղել։ Նա Ոստիկանությանն է հանձնվել 2009 թվականի հուլիսի 1-ին։

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը 2010 թվականի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

2010 թվականի մայիսի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ պետի որոշմամբ իրականացվել է Նիկոլ Փաշինյանի պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ, որին համապատասխան պատժի ժամկետը կիսով չափ կրճատվել է (երեք տարի մեկ ամիս և մեկ օր), ինչի արդյունքում պատժի վերջնական ժամկետը կազմել է երեք տարի տասն ամիս և 29 օր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: