+

+

+
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գրողների միությունը հակամրցանակ է հիմնադրել ԶԼՄ-ներում լույս տեսած զրպարտող հոդվածների համար
16:34
11 Նոյեմբերի 2010

Հայաստանի գրողների միությունը «Կեղանք» հակամրցանակ է հիմնադրել հայկական ԶԼՄ-ներում վատագույն զրպարտող նյութի համար, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Նա նշեց, որ այս գաղափարն առաջացել է մի քանի հայրենական ԶԼՄ-ներում ինչպես իր, այնպես էլ Հայաստանի այլ ստեղծագործական միությունների նախագահների հասցեին ուղղված զրպարտիչ հոդվածների ի հայտ գալու պատճառով, որոնցում նրանց մեղադրում են կոռուպցիայի մեջ:

«Մտահոգություն հայտնելով մեր տեղեկատվական դաշտում տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ՝ Հայաստանի գրողների միության նախագահությունը «Կեղանք» մրցանակ է հիմնադրել նման «հոտավետ» հոդվածների համար», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Անանյանը:

Նա նշեց, որ մրցանակի դափնեկիրներին կհանձնվի 1937 թ.-ի երեք ռուբլիանոց թղթադրամ, որը «խորհրդանշում է ռեպրեսիայի ժամանակների զրպարտությունն ու երեք ռուբլով խղճի վաճառքը»:

Միության նախագահն ընդգծեց, որ «հայցորդների» աշխատանքները կգնահատվեն ողջ տարվա արդյունքներով, իսկ վերջնական արդյունքները կներկայացվեն դեկտեմբերի վերջին:

Անանյանը նշեց, որ առաջիկայում կձևավորվի Հայաստանի ստեղծագործական միությունների միություն, որի խնդիրն է լինելու քննարկել հանրապետության տեղեկատվական դաշտի վիճակն ու այլ հրատապ հասարակական հարցեր:

Նա ավելացրեց, որ Գրողների միությունը դատի է տվել որոշ ԶԼՄ-ների զրպարտող նյութերի հրապարակման համար՝ 1,5 միլիոն դրամի (ավելի քան 4 հազար դոլար) հայց ներկայացնելով:

ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն իր հերթին նշեց, որ այժմ քննարկվում է մրցանակի անվանակարգերի հարցը՝ հեռուստատեսային, տպագիր և օն-լայն ԶԼՄ-ների համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։