486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու ռուսաց լեզվի խնդիրները կդառնան Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի հիմնական թեմաները
16:05
11 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու ռուսաց լեզվի խնդիրները կդառնան Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ՝ 20-րդ նիստի հիմնական թեմաները, հինգշաբթի լրագրողներին ասաց հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային Խորհրդի բնական մենաշնորհների կոմիտեի նախագահ Նիկոյալ Ռիժկովը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 19-րդ նիստն անցկացվում է Երևանում նոյեմբերի 10-13-ը:

Ռիժկովը նշեց, որ հաջորդ նիստի շրջանկաներում, որը կանցկացվի 2011 թ.-ի ապրիլին Յարոսլավլում, երեք հիմնական հարց է նախատեսված՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորում, մարդասիրական համագործակցության և ընթացիկ ծրագրի կատարման խնդիրներ:

«Մենք մտահոգված ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման վիճակով և բնական է՝ չենք կարող մի կողմ կանգնել և տեսք ընդունել, թե նման խնդիր ընդհանրապես գոյություն չունի», - ասաց Ռիժկովը:

Նա նշեց, որ կարգավորման հարցում խորհրդարականներն այնքան էլ «ծանրակշիռ» դեր չունեն, քանի որ կան միջազգային կազմակերպություններ, որոնք զբաղվում են այդ հարցով, «այնուամենայնիվ երկու երկրների պատգամավորները պետք է մտածեն, հոգ տանեն և մտահոգվեն տիրող իրավիճակի կապակցությամբ»:

«Եվ մենք պայմանավորվեցինք, որ այդ հարցի շուրջ կտրամադրվի Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների տեղեկատվությունը: Մենք կծանոթանանք այդ տեղեկատվության հետ և հնարավոր է, որ դա միայն տեղեկատվություն էլ կմնա, սակայն եթե դրությունը բարդ լինի, ապա բնական է՝ խորհրդարականները կներկայացնեն իրենց կարծիքները», - ասաց Ռիժկովը:

Ինչ վերաբերում է ռուսերենի խնդրին, ապա ինչպես նշեց հանձնաժողովի համանախագահը, քանի որ Յարոսլավլը բուն  ռուսական քաղաք է, որտեղից սկսել է զարգանալ Ռուսաստանը, ապա որոշում է ընդունվել քննարկել հումանիտար հարաբերությունների հարցերը, մասնավորապես՝ ռուսերենի հետ կապված հարցը:

Նա նշեց, որ օրակարգի ձևավորման մասին որոշման նախագծում առկա էր էներգետիկայի զարգացման հարցը, սակայն կողմերը նպատակահարմար չգտան ներառել այն քննարկումների օրակարգում:

«Ռուսաստանը նախորդ տարիներին ապրել է հիմնականում նավթի և գազի շնորհիվ, և շատ վատ է, որ մենք նստած ենք նավթային ասեղի վրա, սակայն իրավիճակն այնպիսին է, որ ստիպված ենք դա անել, սակայն կգա ժամանակ, երբ այդ պաշարները կսպառվեն, և անհրաժեշտ կլինի այլ հարցեր դիտարկել», - ասաց Ռիժկովը:

Նա նշեց, որ տնտեսական ճգնաժամի համաշխարհային փորձը խոսում է այն մասին, որ աշխարհում ամենաշատը տուժել են հումքային ուղղվածություն ունեցող երկրները, այդ թվում նաև Ռուսաստանը, և այնքան էլ չտուժեցին այն երկրները, որոնք արտադրում են բարձր-տեխնոլոգիական և գիտատար ապրանքներ:

«Այդ պատճառով... Արդյո՞ք պետք է կրկին խոսել էներգետիկայի մասին: Սա կարևոր հարց է, սակայն հարկավոր է մտածել այլ բանի մասին», - ասաց Ռիժկովը:

Հայ-ռուսական միջխորհրդարական հանձնաժողովի նիստը, ըստ ավանդույթի, անցկացվում է տարին երկու անգամ: Ռուսական կողմի առաջարկով՝ հաջորդ նիստը կանցկացվի ապրիլին Յարոսլավլում՝ հաշվի առնելով ինչպես եղանակային պայմանները, այնպես էլ ռուսական պատմական հողերը՝ Յարոսլավլը, Վլադիմիրը, Ռյազանը ներկայացնելու հնարավորությունը:

Վերջերս Յարոսլավլը նշել է հիմնադրման 1000-ամյակը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։