486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն է նշանակվել
15:37
11 Նոյեմբերի 2010

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը նշանակվել է Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն, հաղորդում է Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

 

Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը (ավազանի անունը՝ Սամվել Հովհաննիսյան) ծնվել է 1955 թ. մայիսի 9-ին Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է թիվ 114 դպրոցում։ Մինչ ճեմարանն ընդունվելը սովորել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանում, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ 1980թ. ավարտելով պրոֆ. Քեթի Մալխասյանի դասարանը։ 1997 թ. –ին ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, և նշանակվել Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ։ 2000 թ. -ին ընտրվել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ։

 

Սրբազան Հայրը մեծ ակտիվություն է ցուցաբերել էկումենիզմի ոլորտում: 1995թ.-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Բ-ի կողմից պարգևատրվել է «Իշխան Դանիել Մոսկվացու» շքանշանով: Ուկրաինայի նախագահի կողմից արժանացել է «Ծառայությունների համար» շքանշանի։ 2006թ.-ից Բեթղեհեմի պատվո քաղաքացի է:-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: