478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարող է ընդունել Մրցակցության պաշտպանության ՄԱԿ-ի յոթերորդ համաժողովը
10:30
11 Նոյեմբերի 2010

Մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի հերթական 7-րդ համաժողովը, հնարավոր է, անցկացվի Հայաստանում, չորեքշաբթի հայտնել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը (ՏՄՊՊՀ)։

Հաջորդ համաժողովը Հայաստանում անցկացնելու առաջարկով հանդես է եկել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիկչպակդին Շվեյցարիայում ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։

Հանդիպման ընթացքում Պանիկչպակդին բարձր է գնահատել բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի պատրաստակամությունը տվյալ ոլորտում։

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, համաժողովի ընթացքում Հայաստանի մասով քննարկում է տեղի ունեցել, որի արդյունքներով հանրապետության կողմից ձեռնարկած քայլերը մրցակցային դաշտի բարելավման ուղղությամբ բարձր գնահատականի են արժանացել ՄԱԿ-ի համաժողովում։

ՄԱԿ-ի փորձագետների պատրաստած զեկույցի հրապարակումից հետո ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր ելույթում ներկայացրել է մեր երկրում մրցակցային իրավիճակի բարելավման ուղղված քայլերը, որոնք կատարվում են միջազգային կառույցներից ստացված առաջարկությունների և խորհուրդների հիման վրա:

 

Մասնավորապես, ներկայացվել է մրցակցության բարելավմանն ուղղված եռամյա ռազմավարության ծրագիրը և մրցակցային օրենսդրության մեջ կատարվող բոլոր փոփոխությունները, որոնք հիմնականում իրականացվում են հաշվի առնելով ՄԱԿ-ի փորձագիտական խմբի և այլ միջազգային կազմակերպությունների առաջարկությունները:

 

«Համաժողովի մասնակիցները և կազմակերպիչները բարձր են գնահատել Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը: Փորձագիտական առաջարկներին արագ եւ արդյունավետ արձագանքելու Հայաստանի օրինակը ճանաչվել է լավագույնը: Մասնակից երկրներից շատերը ցանկություն են հայտնել հետևելու Հայաստանի  սկսած բարեփոխումների օրինակին»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում։

 

Շվեյցարիայում անցկացվող մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ համաժողովին մասնակցել են ավելի քան 100 երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: