485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Աղանդավորներն ակտիվ կերպով օգտագործում են հատուկ ծառայությունների հավաքագրման մեթոդները
20:05
10 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աղանդավորական կազմակերպությունները մարդկանց հավաքագրման ժամանակ օգտագործում են հատուկ ծառայությունների օպերատիվ գործունեության բոլոր մեթոդները, չորեքշաբթի ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնման և աջակցության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։

 

«Աղանդավորական կազմակերպությունների հավաքագրման դասագրքերը 90  տոկոսով հիշեցնում են հատուկ ծառայությունների դասագրքերը։ Հավաքագրումից բացի օգտագործվում են նաև ակուստիկ բնույթի հատուկ տեխնիկական միջոցներ»,- ասաց փորձագետը «Աղանդները հետխորհրդային տարածքում՝ վտանգի աստիճանը և հոգևոր անվտանգությունը» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի-Կիև տեսակամուրջի ընթացքում։

Նա նշեց նաև որոշ աղանդավորական կազմակերպությունների մարտավարությունը։ «Նոր հոգեգալստականներն, օրինակ, օգտագործում են պարտիզանական պատերազմի մեթոդիկան...Բոլոր նոր հիսունականները և խարիզմատիկ կազմակերպություններն օգտագործում են «հնգյակների» և «եռյակների» համակարգը, որի դեպքում մի կառույցի փակման դեպքում մյուսները շարունակում են գործել»,- ասաց Ամարյանը։

Փորձագետը հայտնեց նաև, որ նրա ձեռքը վերջերս ընկել է Հայաստանի աղանդներից մեկի ղեկավարին պատկանող «Թաքնված հիպնոզ» գիրքը։ «Այնտեղ հստակ ասվում է, թե ինչպես է կարելի զոմբիացնել և մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց»,- ասաց Ամարյանը։

Ըստ նրա, այսօր Հայաստանի բոլոր գրախանութներում կարելի է աղանդավորական գրականություն գտնել, բայց չկա հակաաղանդավորական գրականություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: