482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամ է բացվել Երևանում
16:42
10 Նոյեմբերի 2010

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային միջոցներով Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամ (ArmSEFF) է ներկայացվել չորեքշաբթի Երևանում։

«ArmSEFF ծրագրի համար նախատեսված ՎԶԵԲ-ի վարկային գծի ընդհանուր ծավալը կազմում է 25 մլն դոլար, որից 20 մլն դոլարը հատկացվել է էներգամատակարարման ծրագրին, իսկ 5 մլն-ի միջոցները կտրամադրվեն վերականգնվող էներգետիկայի ծրագրերին»,- ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։

ArmSEFF-ին տրամադրվող վարկային գիծը նախատեսված է էներգաարդյունավետության բարելավման ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար արտադրողական ճյուղում և էներգիայի վերականգնվող աղբյուրների միջոցով էներգիայի արտադրմանը։ Հատուկ վարկերը հնարավորություն կտան ներդրումներ իրականացնել, որոնց շնորհիվ կբարձրանա էլեկտրական և ջերմային էներգիայի օգտագործման արդյունավետությունը, ինչը կնպաստի մինչև 4 ԳՎտ/ժամ տարեկան էլեկտրաէներգիայի տնտեսմանը և մոտ 2200 ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը։

Ռազլոգի խոսքերով, ընկերությունները պետք է դիտարկեն էներգախնայողության նախագծերը ոչ միայն դրամային տնտեսման տեսանկյունից, այլ նաև դրանց մրցունակության ներուժի բարձրացման տեսանկյունից միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում էներգիայի պահանջարկը տատանվել է, մինչդեռ էներգետիկ հատվածում կատարվող ներդրումները շատ կարևոր են ինչպես մատակարարումների, այնպես էլ ռեսուրսների առավելագույնս արդյունավետ օգտագործման համատեքստում»,- ասաց նա։

1992 թվականից առայսօր ՎԶԵԲ-ը Հայաստանում իր գործունեության շրջանակներում ավելի քան 414 մլն եվրո է ներդրել ֆինանսական, ձեռնարկատիրական, էներգետիկ ճյուղերի 87 նախագծերում և ենթակառուցվածքների մասով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: