480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ հեղինակները կարող են մասնակցել ռադիոպիեսների միջազգային մրցույթին
15:40
10 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ դրամատուրգները կարող են մասնակցել 2011 թվականի ռադիոպիեսների միջազգային մրցույթին, տեղեկացնում է Բրիտանական խորհրդի (British Council) հայկական գրասենյակի մամուլի ծառայությունը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը, աշխարհի բոլոր ծայրերից դրամատուրգների համար ԲիԲիՍի-ի և Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպած մրցույթը հայտարարվել է դեռևս հոկտեմբերին, սակայն այսօրվանից այն բացվել է նաև հարավկովկասյան տարածաշրջանի մասնակիցների համար։

Բադալյանը նշեց, որ Բրիտանական Խորհրդի հայկական գրասենյակը տեղեկություններ չունի հայ դրամատուրգների՝ մրցույթի մասնակցության մասին։

Նրա խոսքերով, նախորդ մրցույթում ամբողջ տարածաշրջանից Վրաստանից ժամանած դրամատուրգ է մասնակցել։

Մրցույթի պահանջների համաձայն, ռադիոպիեսի տևողությունը պետք է կազմի 60 րոպե։ Դա պետք է լինի մինչ օրս չհրապարակված ստեղծագործություն, որը գրվել է հատուկ մրցույթի համար։

Մասնակիցը պետք է լինի 16 տարեկանից բարձր և բնակվի Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս։

Պիեսը պետք է գրված լինի A4 ձևաչափի թղթի վրա, ստեղծագործության ծավալը պետք է կազմի 50-75 էջ։ Ընդունվում են նաև թարգմանական ստեղծագործություններ, սակայն թարգմանությունը պետք է որակյալ լինի։ Մրցույթի մասնակցության ժամկետը լրանում է 2011 թվականի մարտի 31-ին։

Պիեսն իր կարճ բնութագրով և հայտով կարելի է ուղարկել radioplay@bbc.co.uk էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև ԲիԲիՍի համաշխարհային ծառայության Playwriting Competition 2011 հասցեով։

Հաղորդագրության համաձայն, մրցույթը կանցկացվի երկու անվանակարգերում՝ անգլերեն գրված լավագույն պիես և անգլերեն լեզվով թարգմանված լավագույն պիես։

Անվանակարգերի հաղթողները կստանան 2 500-ական ֆունտ ստերլինգ և կմեկնեն Լոնդոն  իրենց ռադիոպիեսների ձայնագրման նպատակով։

Ռադիոպիես 2011 միջազգային մրցույթը կդառնա թվով տասներկուերորդը։ Նախորդ տարի անցկացված մրցույթին մասնակցել է ավելի քան 1100 հեղինակ, իսկ հաղթող են դարձել ԱՄՆ-ի և Գանայի դրամատուրգները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: