484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
Պատանի հայ երաժիշտները դարձել են Չեխիայում անցկացված միջազգային մրցույթի հաղթող
16:09
09 Նոյեմբերի 2010

Հայաստանի մանկական կամերային նվագախումբը, որն առաջին անգամ մասնակցել է Պրահայում անցկացված միջազգային երաժշտական մրցույթին, նվաճել է փառատոնի Գրան-Պրին և «Դասական գործիքային երաժշտություն» անվակարգում՝ առաջին տեղը, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Աշնանային հեքիաթներ» միջազգային երաժշտական փառատոնն անցկացվել է Պրահայում այս տարվա հոկտեմբերի 26-31-ը: Յոթ անվանակարգեր ընդգրկող  փառատոնին մասնակցել են 600 երաժշտական կոլեկտիվներ ութ երկրներից (Չեխիա, Լեհաստան, Գերմանիա, Ավստրիա, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան և Հայաստան):

«Այսօր, խոսելով այս հաջողության մասին, ուզում եմ նշել, որ մեզ համար շատ կարևոր է, որ այս հաղթանակը նվաճվել է եվրոպական դաշտում: Մեզ համար շատ կարևոր է, որ այս հաղթանակը նվաճել են մեր երեխաները, և մենք հավատարիմ ենք մնացել տարիների և դարերի ընթացքում ձևավորված ավանդույթերին», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը:

Նախարարն ընդգծեց, որ մանկական նվագախումը ստեղծվել է 2009 թ.-ի հոկտեմբերին՝ ՀՀ մշակույթի նախարարության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, (UNICEF) հայաստանյան գրասենյակի և «Արմենտել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) աջակցությամբ՝ Վլադիմիր Սպիվակովի անվան բարեգործական հիմնադրամի և Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի բազայի հիման վրա:

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն իր հերթին հիացմունք հայտնեց պատանի երաժիշտների հաղթանակի կապակցությամբ:

«Մեզ համար ակնհայտ էր այս նախագծի անհրաժեշտությունն ու կարևորությունը, քանի որ մեր բոլոր երեխաները տաղանդավոր են, և մեր հիմնական խնդիրն է աջակցել երեխաներին և ապագայի ուղեգիր տալ: Հիշում եմ նվագախմբի առաջին փորձը, թե ինչ ցնցում ապրեցի, երբ տեսա, թե որքան տաղանդավոր են երեխաները, թե ինչ փայլուն և վառ կերպով են նվագում», - ասաց Կլիմկոն:

Խոսելով նվագախմբի առաջիկա նախագծերի մասին՝ պատանի համույթի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ երեխաները փառատոնի կազմակերպիչներից համերգների և սկավառակների ձայնագրման առաջարկներ են ստացել:

Սմբատյանի խոսքերով՝ փառատոնին նվագախումբը ներկայացրել է Վիվալդիի, Շտրաուսի, Կոմիտասի, Պիացոլլայի ստեղծագործությունները: Նա առանձնահատուկ ընդգծեց Կոմիտասի ստեղծագործություններից ստացած հանդիսատեսի բացառիկ տպավորությունը:

Դիրիժորն ավելացրեց, որ երեխաները Նոր տարուց հետո պատրաստվում են համերգ տալ Հայաստանում, որտեղ երկացանկում հիմնական շեշտը կդրվի հայկական ժողովրդական երաժշտության վրա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։