486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի համար վտանգավոր երկրների ցուցակից Հայաստանի բացառումը քարոզչական նպատակներ ունի. փորձագետ
13:51
09 Նոյեմբերի 2010

Հայաստանի բացառումը Թուրքիայի համար վտանգավոր երկրների ցուցակից զուտ քարոզչային նպատակներ ունի, ասաց Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը։

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հոկտեմբերի վերջին հավանություն է տվել ազգային անվտանգության նոր ռազմավարությանը, այսպես կոչված «Կարմիր գրքին», որը քաղաքական փաստաթուղթ է Թուրքիայի ազգային անվտանգության ոլորտում: Ռազմավարության նոր տարբերակում Հայաստանը և մի շարք այլ երկրներ բացառվում են Թուրքիայի համար արտաքին սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակում:

«Եթե թուրքական կողմն առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայեցակարգին հետևելու փորձ անի, նշանակում է, հնարավոր է, որ իսկապես քաղաքականությունում որևէ բան վերանայվել է։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված ակնհայտ քարոզչական ակցիայի հետ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Ջամալյանը։

Այդ կապակցությամբ նա պարզաբանեց, որ Հայաստանը հանվել է Թուրքիայի համար վտանգ ներկայացնող երկրների ցուցակից, սակայն այդ ցուցակում շարունակում է մնալ Ռուսաստանը։

 «Չեմ բացառում, որ մեր քաղաքացիական հասարակությունում և հանրային հատվածում կարող են կարծիքներ հնչել այն մասին, որ ռուսական ռազմակայանը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ մենք քաջ գիտակցում ենք, որ ռուսական բազան մեր անվտանգության ապահովման լրացուցիչ երաշխիքն է»,- ասաց Ջամալյանը։

Փորձագետի կարծիքով, երկու երկրների հարաբերությունների բարելավման համար պետք է փոխվեն երկու կողմերի դիրքորոշումները։

«Եթե թուրքական կողմն իսկապես չի դիտարկում Հայաստանը որպես հակառակորդ, սա պետք է հետևողական քայլերի որոշակի շարունակություն նախատեսի, և, նախևառաջ, հարկ է առողջացնել թուրքական հասարակության դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ»,- ասաց նա։

Ջամալյանը կարծում է, որ այդ դեպքում որոշակի փոփոխություններ պետք է կատարվեն Թուրքիայի արժեհամակարգում, պետք է պաշտոնական ուղիներով փոխանցվող դիրքորոշման հանդուրժողականության տարր ձևավորվի։

«Թուրքական հասարակությունը պետք է պատրաստ լիներ շփվել մեզ հետ, սակայն ոչ միայն նման միտում չի նկատվում, այլ նաև, ավելին, Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունում որոշակի հակասություններ են նկատվում»,- ասաց նա, պարզաբանելով, որ Հայաստանն այլևս Թուրքիայի հակառակորդը չէ, ու՞մ դեմ է աշխատելու Ադրբեջանի հետ նրա կազմած միությունը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։