481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի զինված ուժերը գերազանցում են հակառակորդին և կարող են չեզոքացնել նրա ներուժը. Օհանյան
10:25
09 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Զինված ուժերը գերազանցում են հակառակորդին և ընդունակ են չեզոքացնել նրա ներուժը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Ադրբեջանի ղեկավարությունն այսօր սպառազինությունների ավելացմամբ փորձում է մեր Զինված ուժերի նկատմամբ որևէ առավելության հասնել, բայդ դրանք այն կարևոր ցուցանիշները չեն, որոնք հանգեցնում են ԶՈՒ մարտունակության բարձրացմանը»,- ասաց Օհանյանը։

Ըստ նրա, կան արձագանքման բազմաթիվ մեթոդներ՝ ինչպես դասական, այնպես էլ անհամաչափ, «որոնք կհանգեցնեն նրան, որ մենք կչեզոքացնենք նրանց հնարավորությունները»։

«Մարտունակության տարրերում, նախևառաջ, մենք պետք է որակային բնութագրեր փնտրենք։ Մեր զինված ուժերի մարտական պատրաստվածությունն ու մարտունակությունը, ընդհանուր առմամբ, պաշտպանական բարեփոխումների ողջ ընթացքը, բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչպես նաև մեր պատասխանատու մոտեցումները միջազգային խնդիրների կատարման վերաբերյալ խոսում են այն մասին, որ մենք առավելություն ունենք հակառակորդի զինված ուժերի նկատմամբ»,- ասաց Օհանյանը։

Ըստ նրա, դրան նպաստում է հայ զինծառայողների մարտական բարձր ոգին։

«Հատկապես առաջնային գծում, քանի որ մենք պաշտպանում ենք մեր երկիրը, մեր հայրենի հողը, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր ժողովրդի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովվի, և այն խաղաղությամբ կարողանա արարել»,- ասաց պաշտպանության նախարարը։

Օհանյանն ընդգծեց նաև, որ հայկական կողմը վերահսկում է ուժերի հավասարակշռությունը։ Մասնավորապես, նրա խոսքերով, այսօր առանց որևէ երրորդ կողմի, շնորհիվ ոչ թե քանակական, այլ որակական ցուցանիշների և զինծառայողների մարտական ոգու, հաջողվում է պահպանել հրադադարի ռեժիմը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում և արժանի պատասխան տալ սադրանքներին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: