478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում զինակոչիկների առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է. ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ
20:05
08 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Զինակոչիկների առողջական վիճակը պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար զգալիորեն բարելավվել է նախորդ տարվա համեմատ, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Հանրապետական հավաքակայանի ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Արսեն Մելքոնյանը։

«Սա, նախևառաջ, կապված է նախազորակոչային ժամականահատվածի ճիշտ կազմակերպմամբ»,- ասաց նա։

Մելքոնյանի խոսքերով՝ զորակոչի առաջին օրը սրտի հիվանդության միայն մեկ դեպք է արձանագրվել, ինչն էլ լրացուցիչ զննում է պահանջում։

Ինչպես հավաստեց ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը, բոլոր զինակոչիկները մանրամասն բուժզննում կանցնեն և անհրաժեշտության դեպքում կանցկացվեն լրացուցիչ զննումներ, քանի որ բանակին միայն առողջ զինվորներ են պետք։

2010 թվականի աշնանային զորակոչը մեկնարկել է նոյեմբերի 8-ին և կշարունակվի մինչև տարեվերջ։ Այս կապակցությամբ Հանրապետական հավաքակայան են այսօր ժամանել մշակույթի հայտնի գործիչներ, պատերազմի վետերաններ, ովքեր բոլոր զինակոչիկներին հաջողություն են մաղթել։

Հայաստանի պաշտպանության նախարարության Հանրապետական զորակոչային հանձնաժողովի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած նիստի ընթացքում 2010 թվականի գարնանային զորակոչի և աշնանային զորակոչին պատրաստվելու առնչությամբ  Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովն ասաց, որ զինկոմիսարիատների և քաղաքացիական բժշկական հաստատությունների բուժհանձնաժողովների գործունեությունում մի շարք խնդիրներ կան զինակոչիկների բուժզննման հարցերում, որոնց լուծումը թույլ կտա բարձրացնել բուժզննման մակարդակը, ինչպես նաև խուսափել բնակչության դժգոհությունից։

2010 թվականի գարնանային զորակոչի ընթացքում կենտրոնական հավաքակայանից լրացուցիչ բուժզննման են ուղարկվել մեծ թվով զինակոչիկներ, որոնցից 44-ը ճաանչվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի, իսկ 92 զորակոչիկ էլ բուժման նպատակով մեկ տարով տարկետում են ստացել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: