485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
МТС-ի հայկական ներկայացուցիչը ռադիոհաճախականություններ կստանա LTE տոխնոլոգիայի գործարկման համար
19:51
08 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. VivaCell-MTS ընկերությունը առաջին անգամ Հայաստանում ռադիոհաճախականություններ կստանա LTE տոխնոլոգիայի գործարկման համար, որոշման համապատասխան նախագիծն արդեն ներկայացված է կարգավորիչի կայքում։

LTE-ն չորրորդ սերնդի (4G) կապի բջջային տեխնոլոգիա է։ Ապահովում է բազային կայանից մինչև բաժանորդի սարքը տվյալների մինչև 100 Մբիթ/վրկ և բաժանորդից մինչև կայան՝ մինչև 50 Մբիթ/վրկ արագություն։

Ինչպես նշվում է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծում, նիստի ընթացքում կարգավորիչը մտադիր է բավարարել «Ղ-Տելեկոմի» հայտը և տրամադրել Հայաստանի Հանրապետությունում LTE (երկարաժամկետ էվոլյուցիա) տեխնոլոգիայի միջոցով շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար 40ՄՀց լայնությամբ Երևան քաղաքում` 2500-2520ՄՀց և 2620-2640ՄՀց, մարզերում` 2600-2640ՄՀց ռադիոհաճախակա-նությունների հատվածների օգտագործման թույլտվություն` մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը գործողության ժամկետով:

«Ղ-Տելեկոմը» սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 2-ամսյա ժամկետում  պետք է վճարի 990 միլիոն դրամ:

Այս դիապազոնով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման պայմաններին համապատասխան՝ VivaCell-MTS-ը պարտավորվում է LTE ցանցը շահագործման հանձնել մինչև 2011 թվականի մարտի 1-ը։

    
VivaCell-MTS բջջային օպերատորն արդեն սեպտեմբերին հայտարարել է այն մասին, որ շուտով Հայաստանում չորրորդ սերնդի լայնաշերտ ծառայություններ կգործարկի, որոնք հիմնված են «Երկարաժամկետ էվոլյուցիայի» (LTE) նոր տեխնոլոգիայի վրա։ Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով՝ ընկերությունն արդեն LTE ներդրման աշխատանքներ է իրականացնում։

Ինչ վերաբերում է բջջային կապի մյուս երկու օպերատորներին, ապա «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) առայժմ քննարկում է Հայաստանում LTE ցանցի փորձնական ներդրման հնարավորությունը։ Ընկերությունը երկխոսություն է սկսել կարգավորիչի հետ և համապատասխան հաճախականությունների առկայության դեպում կանցնի ցանցի կառուցմանը։

Միաժամանակ Orange Armenia-ում նշում են, որ 4G տեխնոլոգիաները դեռևս թեստավորման փուլում են աշխարհում, ինչի կապակցությամբ ընկերությունն առայժմ շեշտադրում է 3G+ ցանցի զարգացումը, որի թողունակությունն այժմ կրկնակի գերազանցում է Հայաստանում ընկերության գրանցված հաճախորդների պահանջները։

VivaCell-MTS-ը գործում է հայկական շուկայում 2005 թ.-ից: VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիյե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին: ($1 – 359,9 դրամ).--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։
00:45
20 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է. թուրքագետ
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը առիթ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար մտածելու այն մասին, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։