482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ալիևը շարունակում է անտեսել իր պարտավորությունները համաշխարհային հանրության առջև. Հայաստանի ԱԳ փոխնախարար
19:26
08 Նոյեմբերի 2010

Ադրբեջանի ղեկավարը շարունակում է անտեսել իր պարտավորությունները միջազգային հանրության և միջնորդների առջև՝ ցինիկ կերպով գործելով այն փաստաթղթերին ի հակառակ, որոնք հենց ինքն է  ստորագրել Մայնդորֆում և Աստրախանում, ասաց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած սադրիչ հայտարարությունները։

Նախօրեին հանդես գալով ԼՂՀ-ում ոչնչացված ադրբեջանցի դիվերսանտներին հրաժեշտի արարողությանը, որոնց մարմինները ուրբաթ հանձնվել էին ադրբեջանական կողմին, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման հնարավորության մասին։ Ալիևը կրկնել է նաև ադրբեջանական քարոզչության կլիշեն այն մասին, որ ներկայիս հայկական պետությունն իբր «պատմական ադրբեջանական հողերում» է կազմավորվել։

«Ալիևին ձեռք չի տալիս պատմությունը, որը նա դասավանդել է ՄՀՄՊԻ-ում, և նա ստեղծում է իր կեղծ պատմությունը։ Նա անտեսում է ժամանակակից միջազգային իրավունքը և փորձում է հանդես գալ ուժի իրավունքի չկայացած դիրքերից»,- նշեց Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

Քոչարյանի խոսքերով՝ աստրախանյան հռչակագիրը վստահության քայլերի արմապնդում է ենթադրում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման միջոցով, սակայն Իլհամ Ալիևն այդ գործընթացը հակառակ կերպով է օգտագործում՝ լարվածության ավելացման համար։

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաքվի և Երևանի միջև գերիների և զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ։

«Ալիևների ժառանգական ռեժիմը արյամբ սնվելու կարիք է զգում, այդ թվում՝ սեփական ժողովրդի արյամբ։ Նրան բավարար չեն իր իսկ ծավալած ագրեսիայի հետևանքները, որոնցով նա արբենում է՝ ձգտելով սեփական ժողովուրդին դեպի  նոր հորձանուտներ մղել՝ զբաղվելով նոր արյունահեղության սադրանքով և շարունակելով ադրբեջանական հասարակությանը սեփական հիվանդագին պատրանքների պատանդ դարձնել»,- նշեց Քոչարյանը։

Նա նշեց, որ Ալիևը շարունակում է մահվան ուղարկել դիվերսանտների, ովքեր, ըստ նրա, նախապես գիտեին, որ կենդանի չեն վերադառնա, հանդիսավոր թաղում է նրանց և միաժամանակ թաղում է փոխզիջումների միջոցով հակամարտության կարգավորման հնարավորությունը։

«Միանշանակ, հակահայկական հիստերիայի նոր ալիքը սկսվեց խորհրդարանում Ալիևների կլանի ներկայացուցիչների «ընտրությունների» օրը՝ միջնադարյան խանության ձաևվորման հերթական փուլից ուշադրությունը շեղելու նպատակով»,- ասաց Քոչարյանը։

«Ալիևն ինքն իրեն ընտրության առջև է կանգնեցրել. կամ հրաժարում միջնադարյան խավարամտությունից՝ կառուցված կեղծիքի, հարևան ժողովուրդների նկատմամբ ատելության և զենք ճոճելու ինքնասպան փորձերի վրա, կամ Ադրբեջանի ինքնամեկուսացում և վերջնական անկում դեպի խորը միջնադար՝ քաղաքական, հոգեբանական և մարդասիրական անխուսափելի աղետով»,- ասաց ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

2008թ. նոյեմբերի 2-ին Մայնդորֆում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին մի հռչակագիր: Երեք երկրների ղեկավարները պայմանավորվեցին համատեղ աշխատել Կովկասում իրավիճակն առողջացնելու ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակել աշխատանքները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: