485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի դրամատիկական թատրոնը հանդիսատեսին կներկայացնի հայտնի բլոգերի պիեսը
10:30
08 Նոյեմբերի 2010

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նոյեմբերի 24-ին տեղի կունենա «Արհեստական արբանյակ» բեմադրության պրեմիերան, որի հեղինակն է հայտնի գրող և բլոգեր Դորիանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Արհեստական արբանյակ» թատերական նախագծի մամուլի քարտուղար Խաչատուր Պետրոսյանը:

Ներկայացման բեմադրիչն է Ֆրունզե Գևորգյանը, ով «Կապտուկներ հոգուն» աղմկահարույց ներկայացման ռեժիսորն է:

Բեմադրության գործողության կենտրոնում են Երևանում բնակվող Լիլիթն ու Գլենդեյլից հայրենիք վերադարձած Արսենը: Երիտասարդները նոր բնակարաններ են գնում Երևանում: Սակայն հաջորդ առավոտ բացահայտում են, որ հայտնվել են մի հարկի տակ:

«Այսպես է սկսվում իրադարձություններով և դինամիկ սյուժետային բախումներով լի պատմությունը՝ անսպասելի վերջաբանով», - նշել է Պետրոսյանը:

Հեղինակը կարծում է, որ ժամանակակից թատերական բեմադրությունների ֆոնի ներքո «Արհեստական արբանյակը» տարբերվում է իր հումորի որակով: Այն չի կրում կենցաղային բնույթ և տարբերվում է ժարգոնային արտահայտությունների բացակայությամբ, առանց որոնց ժամանակակից հանդիսատեսը չի պատկերացնում հումորի ժանրը:

Լիլիթի դերակատար Արմինե Գաբրիելյանը, ով տարբերվել է իր դրամատիկ խաղով «Կապտուկներ հոգուն» ներկայացման մեջ, նշում է, որ «Արհեստական արբանյակը» ոչ միայն իրեն, այլև այլ հեղինակներին, ռեժիսորներին և դերասաններին ուղղված մարտահրավեր է (դրամատիկ կերպարից հումորային կերպարի անցման տեսակետից), ովքեր կարծում են, որ նուրբ և սուր հումորն արդեն մոդայիկ չէ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։