486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԵՊՀ ուսանողները պատրաստ են աջակցել կառավարությանը կրթության ոլորտի հակակոռուպցիոն ծրագրերի մշակման և իրականացման գործում
20:04
05 Նոյեմբերի 2010

Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը ողջունում է նոյեմբերի 4-ին ՀՀ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագրերի վերաբերյալ առաջ քաշված դրույթները և կառավարությանը հահակոռուպցիոն ծրագրերի մշակման և իրականացման գործում աջակցելու պատրաստակամություն են հայտնում:

Նախօրեին կառավարության ղեկավարը կտրուկ քննադատության է ենթարկել մի շարք պետական կառույցների և ծառայությունների գործունեությունը՝ կադրային լուրջ փոփոխություններ պահանջելով մի շարք նախարարություններում։ Տասնօրյա ժամկետում փոփոխությունների և կադրային տեղափոխությունների մասով իրենց առաջարկությունները ներկայացնել պարտադրվող գերատեսչությունների թվում Սարգսյանը նշել է Գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, գիտության և կրթության նախարարությունները։

«Երևանի պետական համալսարանի ուսանողության առողջ հատվածի անունից հայտարարում ենք, որ մենք զորավիգ ենք երկրի իշխանություններին բարձրագույն կրթության ոլորտում մոլեգնող կոռուպցիոն երևույթների կասեցման գործում` գիտակցելով այն պարզ ճշմարտությունը, որ Կառավարության կողմից հայտարարված գիտելիքահենք տնտեսության կերտման գործում բարձրագույն կրթության համակարգը ունի կարևորագույն նշանակություն»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունում ստացված հայտարարույթունում։                                           

Ուսանողների կարծիքով, ուսումնասիրելով համաշխարհային փորձը` կարելի է գալ այն եզրակացության, որ սոցիալ-տնտեսական, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ժողովրդավարական արժեքների առումով բարձր մակարդակի հասած երկրների զարգացման առաջնային նախադրյալ է հանդիսացել կայուն և դինամիկ, կոռուպցիոն երևույթներից զուրկ կրթական համակարգի ստեղծումը:

«Համոզված ենք, որ բարձրագույն կրթության ոլորտում ահագնացող կոռուպցիոն երևույթների կասեցումը Հայաստանի Երրորդ Հանրապետության առջև ծառացած առաջնային խնդիրներից է, որը պետք է դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից` գենոֆոնդի ինտելեկտուալ պոտենցիալը արդյունավետ օգտագործելու համար, և որի հաղթահարման համար անհրաժեշտ են նորարար և համակարգային մոտեցումներ»,- կարծում են ԵՊՀ ուսանողները։

Հայտարարությունում նշվում է, որ այս բացասական երևույթի դեմ պայքարի գործում մեծ դեր ունեն բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդները։

 «ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր պատրաստակամությունն է հայտնում նաև ակտիվորեն մասնակցելու բուհ-ի խորհրդում հակակոռուպցիոն ծրագրերի մշակման և հետագայում կյանքի կոչման գործնթացներին, ինչը, կարծում ենք, բխում է  հայրենասիրական և պետական մտածողություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու շահերից»,- ասվում է հայտարարությունում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: