480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ գլխավոր դատախազությունը կեղծ է անվանել ռուս քրեական խմբավորումների հետ Հայաստանի պաշտոնյաների կապերի մասին տեղեկատվությունը
17:14
05 Նոյեմբերի 2010

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն ՀՀ գլխավոր դատախազության հարցին պատասխան հաստատել է, որ տեղեկատվությունը ռուս քրեական խմբավորումների հետ երկրի պաշտոնյաների կապերի վերաբերյալ կեղծ է, տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Աղվան Հովսեփյանը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն հարցում է ուղարկել  2010 թվականի հոկտեմբերի 15-ին, Մինսկի Կոնվենցիայով սահմանված կարգով՝ կցելով «Հայկական ժամանակ» օրաթերթի 14.10.10թ համարի առաջին էջում տպագրված հոդվածը և դրա ռուսերեն թարգմանությունը:

«Ըստ հարցման, ՀՀ գլխավոր դատախազը խնդրել էր Ռուսաստանի գլխավոր դատախազին քննարկման առարկա դարձնել նշված հրապարակումը և տրամադրել տեղեկություններ թերթի «մատնանշած» քրեական գործերի վերաբերյալ, եթե իհարկե ընդհանրապես կան հարուցված նման քրեական գործեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Հոկտեմբերի 19-ին ՌԴ գլխավոր դատախազությունից պաշտոնական պատասախան է եկել, որի համաձայն ՌԴ գլխավոր դատախազությունը չի տիրապետում Ռուսաստանի տարածքում նշված  անձանց՝ հանցագործությունների մասնակցության նյութերի և նման տեղեկատվություն չունի։ 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ո՛չ պաշտոնապես և ո՛չ էլ մասնավոր հանդիպումների ժամանակ  ՌԴ դատախազության  կողմից երբևէ որևէ հարց չի բարձրացվել ռուսական կրիմինալ խմբավորումների հետ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ենթադրյալ համագործակցության մասին: Եվ ակնհայտ կեղծ ու մտացածին է օրաթերթի այն պնդումը, թե  ՌԴ  դատախազության պատասխանատուները ՀՀ գլխավոր դատախազին են ներկայացրել ՀՀ պաշտոնատար անձանց անուններից բաղկացած ինչ-որ ցուցակ, ովքեր մեղսակից են ՌԴ իրավապահների վարույթում քննվող տարբեր հանցագործությունների»,- ասվում է հաղորդագրությունում։

Տեղեկության ակնհայտ սուտ և մտացածին լինելու վերաբերյալ պատշաճ կարգով տեղյակ է պահվել նաև «Հայկական ժամանակ» օրաթերթը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: