487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան պատերազմի վետերանները դատապարտում են հայկական բանակի նկատմամբ անտեղի քննադատությունը
16:36
05 Նոյեմբերի 2010

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը դատապարտում է հայկական բանակի նկատմամբ անտեղի և կոպիտ քննադատությունը, որն արտացոլվել է որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում, ասվում է կազմակերպության հայտարարությունում։ 

Վերջերս հայկական զինվորական մասերում զինծառայողների սպանությունների և ինքնասպանությունների, ինչպես նաև դժբախտ պատահարների  հետ կապված մի քանի միջադեպեր են տեղի ունեցել։ Միջադեպերի արդյունքում բանակի մի շարք զինծառայողներ ձերբակալվել են, մյուսները տարբեր կարգի պատասխանատվության են ենթարկվել։

«Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներում և սոցիալական կայքերում տեղ են գտնում տեղեկատվություններ, որտեղ կոպիտ և անհարկի քննադատության թիրախ է դարձել ոչ թե Բանակում տեղի ունեցած առանձին դեպքերը, այլ Հայոց Բանակն իբրև հավաքական ինստիտուտ: Վստահ ենք, որ մեր նորանկախ Հանրապետության ամենակայացած ինստիտուտը Հայոց ազգային Բանակն է, որի դեմ յուրաքանչյուր մարտահրավեր հարված է մեր պետականությանն ու ժողովրդին»,- ասվում է հայտարարությունում։

Միևնույն ժամանակ վետերանները դատապարտում են սպայական կազմի առանձին ներկայացուցիչների անհարիր և անընդունելի պահվածքը, որոնք պատժվել են և դեռ պետք է  խստագույնս պատժվեն:

Միության անդամների կարծիքով, այն բոլոր սպաները, ովքեր չեն գիտակցում իրենց պարտավորություններն ու  պատասխանատվությունը Հայ Ժողովրդի հանդեպ, «պետք է կոչումազուրկ լինեն և վռնդվեն Զինված Ուժերի շարքերից»։

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` գտնելով, որ վերջինիս նախաձեռնած բաց և հրապարակային քաղաքականությունը օգտակար է մեր Զինված Ուժերի համար»,- ասվում է հայտարարությունում։

Վետերանները կոչ են անում հասարակական-քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին` անկախ իրենց հայացքներից և համոզմունքներից, քաղաքական խարդավանքներից զերծ պահել մեր Բանակն ու համախմբվել նրա շուրջ` իբրև Նորանկախ Հայաստանի հարատևության առհավատչյա:

«Յուրաքանչյուր հրապարակում, որ վերաբերում է Բանակին, պետք է չափից առավել զգույշ և հիմնավորված լինի, քանի որ այսօր Հայաստանն ու Արցախը գտնվում են պատերազմական իրավիճակում»,- ասում են վետերանները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։