477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վերահսկիչ պալատը Երևանի մետրոպոլիտենը կստուգի 2011 թվականին
15:38
05 Նոյեմբերի 2010

Հայաստանի վերահսկիչ պալատը 2011 թվականին Երևանի մետրոպոլիտենի և վտանգավոր թափոնների օգտագործման գործընթացի ստուգում կանցկացնի, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը։ 

«Հայաստանի Վերահսկիչ պալատի խորհուրդը հաստատել է 2011 թվականի աշխատանքների ծրագրի նախագիծը, որն օրենքի պահանջների համաձայն, մինչև նոյեմբերի 1-ն ուղղվել է Հայաստանի Ազգային ժողովի հաստատմանը»,- տեղեկացրեց նա։

Ինչպես նշեց Զաքարյանը, 2011 թվականին ՎՊ-ը, ինչպես միշտ, կստուգի Հայաստանի ԱԳՆ դեսպանությունների և հյուպատոսարանների գործունեությունը։ Հաջորդ տարի, ըստ նրա, պալատը կվերահսկի Հայաստանի դեսպանությունների աշխատանքը Եգիպտոսում, Բելառուսում և Գերմանիայում։

ՎՊ ղեկավարը նշեց, որ 2011 թվականին ստուգումներ են ծրագրված նաև Դատական դեպարտամենտում, Կոտայքի, Գեղարքունիքի և Արարատի մարզպետարաններում։ Նրանց տվյալներով, հաջորդ տարի պալատը կստուգի Հայաստանի բնապահպանության նախարարության 10 ծրագիր, հատկապես, Սևանա լճին վերաբերող, Առողջապահության նախարարության 13 ծրագիր, Քաղաքաշինության նախարարության երեք ծրագիր, Գյուղատնտեսության նախարարության 12 ծրագիր։

«2011 թվականին մենք կստուգենք Հայաստանի պաշտպանության նախարարության զինվորական պահանջների բավարարման գործընթացը՝ շենքերի և շինությունների ձեռքբերման, կառուցման, հիմնանորոգման, նախագծային աշխատանքների անցկացման գործընթացը»,- հայտնեց նա։

2011 թվականի ծրագրերի թվում Զաքարյանը նշեց նաև, մասնավորապես, Ոստիկանական մարմինների, Պետեկամուտների կոմիտեի ստուգում, պետգույքի կառավարման և նրա սեփականաշնորհման գործընթացի իրականացման, ընդերքի շահագործման, արտասահմանյան երկրների վարկային և դրամաշնորհային և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ծրագրերի իրականացման գործընթացի իրականացման ստուգում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: