481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմն ավելի հայամետ է. փորձագետ
14:51
04 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմն ավելի հայամետ է, քան նախորդը, հինգշաբթի լրագրողներին ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) Ռիչարդ Գիրագոսյանը։

ԱՄՆ-ում նոյեմբերի 2-ին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են անցկացվել, որոնց արդյունքում իշխող Դեմոկրատական կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, բայց ոչ մեծ գերակշռություն է պահպանել Սենատում։

Գիրագոսյանի խոսքով, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամներն ավելի շատ Ադրբեջանի դեմ են տրամադրված։

«Նախևառաջ, նոր հանրապետականներն ընդհանուր ոչինչ չունեն նավթային լոբբիի հետ, երկրորդ, նրանք բազմիցս հանդես են եկել British Petroleum բրիտանական նավթագազային ընկերության գործունեության դեմ, որը խոշոր ներկայացուցչություն ունի Բաքվում»,- ասաց նա։

ՌԱՀՀԿ ղեկավարը նշեց նաև, որ հանրապետականները հատկապես վրդովված են հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների դեմ հանդես եկող Ալիևի քաղաքական ուղղությունից։

«Կոնգրեսի նոր կազմը քաջ գիտակցում է, որ Ադրբեջանը երբեք Ամերիկայի հավատարիմ ռազմավարական գործընկերը չի եղել»,- նշեց նա։

Ինչպես ասաց Գիրագոսյանը, այս ընտրությունները Հայաստանի համար նախևառաջ կարևոր էին նրանով, որ հայերին սատարող կոնգրեսականների 90 տոկոսը վերընտրվել է, Կոնգրեսի կազմում են նաև նոր հայամետ ուժեր։

Այս համատեքստում նա նշեց, որ պետք է նոր առաջխաղացումներ ակնկալել Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում 2011 թվականի ապրիլից ավելի շուտ։

«Անշուշտ, Ցեղասպանության Բանաձևի ընդունման առիթ կհանդիսանա Հանրապետականների ցանկությունը պատիժ կիրառել Թուրքիայի նկատմամբ»,- ասաց փորձագետը՝ ավելացնելով, որ Հանրապետականների հակաթուրքական տրամադրությունների հիմնական պատճառը Իսրայելի և Թուրքիայի միջև հակամարտությունն է։

«Հրեական լոբբին, որը միշտ աջակցել է Թուրքիային, այժմ թուրքական լոբբիի հակառակորդը և նույնիսկ թշնամին է, և այդ իրավիճակից հայերը կարող են միայն օգուտ քաղել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախկինում շատ թուրքամետ կոնգրեսականներ ստեղծված իրավիճակում կքվեարկեն հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին:

Փորձագետի կարծիքով, ԱՄՆ-ի այս ընտրությունները թուլացրեցին Բարաք Օբամայի դիրքերը, սակայն ճիշտ չէ նա, ով կարծում է, թե ԱՄՆ նախագահն այժմ պակաս ազդեցիկ է:

«Իրենց ժամանակին նման իրավիճակում են հայտնվել Ռեյգանն ու Քլինթոնը, սակայն նրանք դա հաղթահարել են, Օբամայի համար կարևորագույն փորձություն են լինելու 2012 թվականի ընտրությունները»,- ասաց Գիրագոսյանը՝ ավելացնելով, որ հատկապես այդ ժամանակ կորոշվի Օբամայի իրական քաղաքական կշիռը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: