484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում չկան ադրբեջանական ռազմագերիներ, երկուսը Ղարաբաղի տարածքում են
14:47
04 Նոյեմբերի 2010

ՏԱՎՈՒՇ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տարածքում ադրբեջանական ռազմագերիներ չկան, Ադրբեջանի երկու քաղաքացիներ գտնվում են Ղարաբաղի տարածքում, հինգշաբթի լրագրողներին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի Հազարապետության սահմանը հատած և դիվերսիոն գործողություններ իրականացրած երկու ադրբեջանցիները գտնվում են Ղարաբաղի տարածքում և նրանց վերադարձման հարցը Ղարաբաղի իշխանությունների լիազորությունների մեջ է մտնում:

«Այդ հարցերի պատասխանները լավ կլինի ստանալ ղարաբաղյան իշխանություններից»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այս հարցի շուրջ բանակություններ է վարում ԼՂՀ իշխանությունների հետ:

Երևանը Բաքվին է հանձնել նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հայկական սահմանն անօրինական հատած Ադրբեջանի քաղաքացի Հելդար Տագիևին՝ փոխարենը ստանալով ադրբեջանական գերության մեջ զոհված հովիվ Մանվել Սարիբեկյանի մարմինը։ Փոխանակումը տեղի է ունեցել ի կատարումն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում ստորագրած համաձայնագրի՝ նոյեմբերի 4-ին, ժամը 12։00-ին հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան ուղղության Իջևան-Քասախ ճանապարհահատվածի վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: