481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Տաթևի՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղին անցնում է ձմեռային ռեժիմի
16:48
03 Նոյեմբերի 2010

Աշխարհի ամենաերկար ռևերսային՝ «Տաթևի թևեր» ճոպանուղին Հայաստանի հյուսիսում է։ Այն անցնում է աշխատանքի ձմեռային ռեժիմի, չորեքշաբթի հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը։

Եղանակային փոփոխությունների կապակցությամբ, Garaventa Doppelmayer շվեդավստրիական ընկերությունը, որի աշխատակիցներն աշխատում են ճոպանուղու վրա, հաղորդում է չորս օրով աշխատանքների դադարեցման մասին։

«Ճոպանուղին չի գործի մինչև առաջիկա շաբաթ օրը՝ ձմեռային ռեժիմի անցնելու կապակցությամբ։ Աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցի համաձայն»,- Հիմնադրամի մամուլի ծառայությունից մեջբերեցին «Տաթևի թևեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանի խոսքերը։

Նա նշել է, որ սարքավորումներն ընդհանուր առմամբ աշխատանքային վիճակում են, և աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել տարին երկու անգամ՝ ձմեռային և ամառային ռեժիմի անցնելու ժամանակ։

«Տաթևի թևեր» աշխարհի ամենաերկար ռևերսային ճոպանուղու գործարկումը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին հարյուրավոր հյուրերի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ, նշանավորեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող 45 մլն դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» մասշտաբային նախագծի մեկնարկը։

Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, նրա ամենաբարձր կետը՝ 330 մետր, մեկ ուղղությամբ ճանապարհը Հալիձոր գյուղից դեպի Տաթևի հայտնի միջնադարյան վանքը կազմում է 11 րոպե։ 

Տաթևի ճոպանուղին հոկտեմբերի 23-ին ստացել է Գինեսի ռեկորդների գրքի վկայական՝ պաշտոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար ռևերսային ուղևորատար ճոպանուղու իր կարգավիճակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: